438.03
4.45
404.16
-5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը

11:06
11 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) XVII գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ 

Իր խոսքով հյուրերին կդիմեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մադագասկարի նախագահ Էրի Ռաձաունարիմամպիանինան, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ 

ՄՀՀ–ում հոկտեմբերի 11–12–ին անցկացվող գագաթնաժողովին կմասնակցի ՖՄԿ–ում ներառված երկրների 83 ներկայացուցիչ, ինչպես նաև այդ միջազգային կառույցի գործընկերներն ու դիտորդները։

Загружается новость ... "Лево"

Գագաթնաժողովի մասնակիցների թվում են այնպիսի երկրների առաջնորդներ, ինչպիսիք են Կամերունը, Կամբոջիան, Բուրունդին, Բուրկինա Ֆասոն, Բելգիան, Եգիպտոսը, Հունաստանը, Գվինեան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Սենեգալը, Սեյշելյան կղզիները, Շվեյցարիա, Թունիսը, Վիետնամը, Վանուատուն, Գանան, Արգենտինան, Լիտվան, Կոսովոն, Վրաստանը, ԱՄԷ–ն, Մեքսիկան, Մոնտենեգրոն, Էստոնիան, Ուկրաինան, Սերբիան, Սլովակիան։

Միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի 7–ին։ Այդ օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) անցկացվեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105–րդ նստաշրջանը։ Հոկտեմբերի 8–9–ը ՄՀՀ–ում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի 35–րդ նախարարական երկօրյա համաժողովը, որի շրջանակում նախարարները քննարկեցին համատեղ հայտարարության տեքստը, որը կընդունվի ՖՄԿ–ի գագաթնաժողովի արդյունքում։ Ֆրանկոֆոնիայի օրերի կուլմինացիան կդառնա հոկտեմբերի 11–ին Հանրապետության Հրապարակում նախատեսված գալա–համերգը, որին մասնակցելու են աշխարհահռչակ երգչուհիներ ZAZ–ը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիջոն, ինչպես նաև DJ Folamour–ը։ Գալա–համերգի եզրափակիչ մասը նվիրված է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին, որը մահացել է հոկտեմբերի 1–ի գիշերը Ֆրանսիայում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ