438.03
4.45
404.16
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանխվել է ավանակի և ձիու մսի վաճառքը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

13:58
17 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում հայտնաբերվել է կասկածելի ծագման մեծ քանակությամբ մսեղեն, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

«ԳՈՒՄ»-ի շուկայի դիմացի հատվածում տեղակայված մսի վաճառասրահի պահեստարանից մսեղիքի գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կատարված գողությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև՝ նույն պահեստարանում կասկածելի ծագման, այդ թվում՝ ձիու և ավանակի մսեղիք։

Մսի վաճառասրահի պահեստարանից գողության դեպքն արձանագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։ Նախնական քննության տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Զավարյան փողոցի 16 հասցեում գործող մսի վաճառասրահի պահեստից գողացել է շուրջ 210կգ մսեղիք, որն իր անձնական օգտագործման «Grand cherokee» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Սեբաստիա 64 հասցեում գործող շուկայի մոտ, որտեղ դրանք իրացրել է պատահական 2 գնորդների։ Կասկածյալ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ  գողացված մսեղիքն իրենից գնող անձինք դրա դիմաց յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարել են 1,000 ՀՀ դրամից քիչ գումար՝ պատճառաբանելով, որ այն ձիու միս է։

Նշված վաճառասրահում գործունեություն ծավալող ԱՁ-ի տնօրենի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ պահեստում առկա է գարշահոտող, կասկածելի ծագման մսեղիքի խմբաքանակ։

Վարույթն իրականացնող մարմինն անմիջապես քրեական գործով հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների և նրանց ներգրավմամբ, կասկածյալի մասնակցությամբ լրացուցիչ զննվել է մսի վաճառասրահի պահեստը, որտեղից հայտնաբերվել է 888կգ կասկածելի ծագման մսեղիք, որի մեջ, համաձայն մասնագետի հայտարարության, առկա է նաև ավանակի և ձիու միս։

Հաշվի առնելով կասկածելի ծագման մսեղիքի հայտնաբերումը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով զուգահեռ իրականացվել է դիտարկում, որի արդյունքում տվյալ տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է։

Մսեղիքից կատարվել է նմուշառում՝ փորձաքննության նպատակով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է տավարի մսի անվան տակ սպառման նպատակով պահեստավորված ոչ պիտանի՝ փաստացի ավանակի և ձիու մսի հիշյալ խմբաքանակի իրացումը։

Քրեական գործով տեղեկություններ են ստացվել մատակարարման աղբյուրների վերաբերյալ։

Նախաքնությունը շարունակվում է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում