425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են. նոր մանրամասներ

12:32
15 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նոր մանրամասներ են հայտնի Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից։ Որդին սկզբում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծնողներին, այնուհետև ցած նետվել 6–րդ հարկից։

Ինչպես հայտնել էին ավելի վաղ, մայիսի 13–ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքում որդին սկզբում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծնողներին, այնուհետև ինքնասպան լինելու նպատակով ցած նետվել 6–րդ հարկից ու ընկել բակում կայանած մեքենայի վրա։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է մայիսի 13-ին Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 2-րդ շենքից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Загружается новость ... "Лево"

Նշված շենքից «ձախ ազդրի, այտի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 49-ամյա Սուրեն Կանջինյանը, «բազմաթիվ ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ 46-ամյա Գայանե Մազինյանը և նույն հասցեի բնակիչ 21-ամյա Վլադիմիր Կանջինյանը՝ «պոլիտրավմա, ձախ ազդրի ստորին մեկ երրորդի բաց կոտրվածք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ:

Կայքի տեղեկություններով, վիրավորներից Ս. Կանջինյանն ու Գ. Մազինյանը ամուսիններ են, իսկ Վ. Կանջինյանը նրանց որդին է: Վիրավոր Գ. Մազինյանը աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես ֆինանսական բաժնի պետ, իսկ Ս. Կանջինյանը երկար տարիներ աշխատել է հարկային տեսչությունում:

Ըստ նախնական տեղեկությունների, Վ. Կանջինյանը կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր ծնողներին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները: Այդ ամենից հետո Վ. Կանջինյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրենց շենքի 6-րդ հարկի շքամուտքի պատշգամբից ցած է նետվել և ընկել շքամուտքի մոտ կայանված ավտոմեքենայի վրա:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (մահափորձ) և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում