484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել
20:28
20 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնի» բացման արարողությանը:

Բժշկական նոր կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ֆրանսահայ հայտնի բժիշկ-ուռուցքաբան, դոկտոր, կենտրոնի բժշկական մասի ղեկավար Նորբերտ Ավետյանին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև անվանի բժիշկ Նորբերտ Ավետյանի մասնագիտական մեթոդները:

Առանձնակի կարևորելով Երևանում նման կենտրոնի հիմնումը` միջոցառման բանախոսները նկատել են, որ առողջական ծանր այս հիվանդությամբ տառապող անձինք բուժման նպատակով արտերկիր մեկնելու անհրաժեշտություն այլևս չեն ունենա, ինչն, անշուշտ, ինչպես ֆինանսական, այնպես էլ լեզվի չիմացության հետ կապված որոշակի խնդիրներ է միշտ ստեղծել:

Նաև նշվել է, որ Հայաստանից ժամանած մեծ թվով հայերի Փարիզում ընդունած բժիշկն այսուհետ մասնագիտական իր հմտությունները կիրացնի հենց հայրենիքում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:

Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով: Հարկ է նշել, որ կենտրոնը նպատակ ունի նաև օժանդակել քաղցկեղով հիվանդ ունեցող խոցելի ընտանիքներին՝ աջակցելով նրանց ֆինանսական միջոցների հայթայթման հարցում:–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:10
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանում և Արցախում կցրտի. օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Դեկտեմբերի 11-ից 16-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
20:53
11 Դեկտեմբերի 2017
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները տոնական օրերին շուրջօրյա հերթապահելու են
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները Ամանորի տոնական օրերին կիրականացնեն շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:
15:36
11 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է հայկական դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է հանրապետության դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը։
14:08
11 Դեկտեմբերի 2017
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կկարողանան ապահովել ավելի բարձր թոշակ։
12:40
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
11:47
11 Դեկտեմբերի 2017
Եղանակը շարունակում է անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին
Եղանակը շարունակում է հաճելի անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին։
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։