425.62
4.27
394.46
+8
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ծեծելով կնոջը սպանած 30–ամյա տղամարդը ձերբակալվել է

12:12
14 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 20-ամյա կնոջ մահվան հանգամանքները:

Ձերբակալվել է երիտասարդ կնոջ 30-ամյա ամուսինը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին Էրեբունի ԲԿ-ից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում երիտասարդ կնոջ ամուսինը՝ ծնված 1988 թվականին, բացատրություն է տվել դեպքի շուրջ:

2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:25-ին, Էրեբունի ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ), որն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական այլ գործողություններ: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ երիտասարդ կնոջ  ամուսնուն ձերբակալելու որոշում է կայացվել:

Կատարվում է նախաքննություն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում