438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում բռնություն է գործադրվել ոստիկանի նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է

20:03
17 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում նոյեմբերի 15-ին Հասրաթյան 12 հասցեում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

 Մեկ անձ ձերբակալվել է:

2017թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին ժամը 13:55-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Հասրաթյան 12 հասցեում գտնվող շինությունից ենթադրյալ գողություն կատարելու վերաբերյալ։

Загружается новость ... "Лево"

Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ գտնվել են Յուրա և Մանվել Ղարիբյանները՝ մի քանի այլ անձանց հետ միասին: Ըստ նախնական տվյալների՝ եղբայրներից մեկը  նշված հասցեում ապամոնտաժել է մետաղյա կոնստրուկցիաները՝ դրանք համարելով իրենը, ինչի համար մյուսը նրան մեղադրել է գողություն կատարելու մեջ։

Եղբայրների միջև առաջացել է վիճաբանություն, ինչին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները, որի ժամանակ էլ, ըստ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ հետախուզության գծով օպերլիազոր Կ.Բալայանի հայտարարության, իրեն հարվածել են։

Նույն օրը «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել Վ.Ղարիբյանը, ով  նշել է, որ վնասվածքն ստացել է նշված հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նոյեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), որը նոյեմբերի 16-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և վարույթ ընդունվել։ Օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Քրեական գործով անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական այլ գործողություններ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել մի շարք անձինք, զննության ենթարկվել դեպքի վայրում կատարված նկարահանումը։ 

Загружается новость ... "Право"

Տեսագրության մեջ տեսանելի է, թե ինչպես են մի խումբ անձինք քաշքշում միմյանց, ինչի ժամանակ նրանց է մոտենում համազգեստով մեկ այլ անձ։  Տուժողի հայտարարության համաձայն՝ իրեն հարվածել է տվյալ համազգեստով անձը։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, և նոյեմբերի 16-ին ձերբակալվել՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Գերատեսչության հաղորդմամբ, օրաթերթերից մեկը, անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր ընթերցողների նկատմամբ, նշված միջադեպի վերաբերյալ տարածել է ակնհայտ սխալ տեղեկատվություն՝ նշելով, թե, իբր, քրեական գործով կալանավորվել, ապա ազատ են արձակվել տարբեր անձինք՝ նշելով անուններ։

«Ընդգծում ենք՝ քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել նոյեմբերի 16-ին, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, կալանավորված և ազատ արձակված անձինք չկան։ Լրատվամիջոցի կողմից փաստերի խեղաթյուրմամբ փորձ է արվել քրեական գործով ենթադրյալ միջամտության պատրանք ստեղծել, ինչն ակնհայտ զրպարտություն է և լրատվամիջոցի կողմից մասնագիտական գործունեությունը տարաբնույթ նպատակներով օգտագործելուն միտված գործողության դրսևորում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՔԿ վարույթում քննվող քրեական գործով իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, նշված միջադեպի ժամանակ արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, իսկ ընտանեկան հարցերը յուրաքանչյուր ոք լուծում է իր ողջախոհության շրջանակում։ 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, նկատի ունենալով միջադեպի ժամանակ ոստիկանության առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը վիճարկող՝ քրեական գործում առկա տվյալները, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննարկել քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ