484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ավարտվել է հանրահավաքի մասնակիցների երթը
21:07
04 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական բարեփոխումների դեմ կազմակերպված հանրահավաքի մասնակիցների երթն ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից, երթը մեկնարկել էր Ազատության հրապարակից, որտեղ դեկտեմբերի 1–ից կազմակերպվել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ակտիվիստների անժամկետ նստացույցը։

Ցուցարարները քայլել են կենտրոնական փողոցներով` դեպի Բաղրամյան պողոտա (որտեղ գտնվում է ՀՀ նախագահի նստավայրը), սակայն նրանց ճանապարհը փակել են ոստիկանության աշխատակիցները։

Երթի ընթացքում ցուցարարները կոչ են արել միանալ իրենց։ Ավելի վաղ, ոստիկանությունը թույլ չէր տվել ցուցարարներն վրաններ տեղադրել Ազատության հրապարակում։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ:
15:32
24 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ «Իգլայից» և ձերբակալվելու թեկնածուներ
Հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
14:59
24 Մարտի 2017
«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։
14:01
24 Մարտի 2017
Սերժ Սարգսյանը մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքներից և հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից:
12:24
24 Մարտի 2017
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծայրահեղ ծանր վիճակում է
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը կտրուկ վատացել է:
11:19
24 Մարտի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է լքել քաղաքականությունը
«Ժամանակ» թերթը գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն ունի հեռանալ քաղաքականությունից:
10:21
24 Մարտի 2017
Գարունը թափ է հավաքում. Հայաստանի մարզերից մեկում մինչև 22 աստիճան տաքություն կգրանցվի
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
24 Մարտի 2017
Հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: