ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում առաջին անգամ Բաստուրմայի երեկո էր կազմակերպվել։
Երեկոյի շրջանակում հյուրերին առաջարկվել է համտեսել բաստուրմայի տարբեր տեսակներ։ Ներկայացվել են նաև բաստուրմայից պատրաստված կերակրատեսակներ` կարկանդակներ, բաստուրմա` ընկույզով, սուջուխի հատուկ տեսակ` բաստուրմայով։
Կազմակերպիչների խոսքով, երեկոյի հիմնական նպատակն է հանրայնացնել բաստուրման երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի շրջանում։
Միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։–0–