438.63
4.38
404.42
0
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի մերսման սրահներից մեկում մատուցվել են սեքսուալ բնույթի ծառայություններ. մանրամասներ

14:27
02 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 25–ամյա Սահակ Դավթյանը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ` երկու կամ ավել անձանց մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում է Pastinfo–ն, հղում անելով Դատալեքս տեղեկատվական համակարգի, Դավթյանը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով։

Ըստ մեղադրանքի, Սահակ Դավթյանը 2015թ. սեպտեմբերին վարձակալել է Երևանի Սեբաստիա 22 շենքի նկուղային հարկում գտնվող թիվ 103 տարածքը, այնտեղ կատարել վերակառուցման աշխատանքներ, խոհանոցում կառուցել լոգախցիկ և 2015թ. սեպտեմբերից 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ շինությունը գործարկել է որպես «Ջիանի» մերսման սրահ:

Այնուհետև Ս.Դավթյանը որպես մերսող աշխատանքի է ընդունել Ա.Զախարյանին, Մ.Հարությունյանին և Լ.Գրիգորյանին, ովքեր սահմանված գնացուցակի համաձայն կատարել են հաճախորդների սեռական կրքերի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդներից ստացած վարձատրությունը կիսել են Ս.Դավթյանի հետ:

Դատաքննությամբ պարզվել է, որ Դավթյանը վարձակալված տարածքում ստեղծել է անհրաժեշտ հարմարություններ սեքսուալ բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցելու համար։ Մասնավորապես սենյակներից մեկում կառուցել է լոգախցիկ, մյուս սենյակները կահավորել է մերսման համար անհրաժեշտ ներքնակներով, ձեռք է բերել մերսման համար նախատեսված յուղեր և գործարկել «Ջիանի» մերսման սրահը:

Այդ ամենից հետո 2015 թ. հոկտեմբերից սկսած Դավթյանը որպես մերսող աշխատանքի է ընդունել 3 աղջիկների՝ Մ. Հարությունյանին, Ա. Զախարյանին և Լ. Գրիգորյանին, որոնք սահմանված գնացուցակի համաձայն 10 000-ից մինչև 30 000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին առաջարկել են «ռելաքս», «սպորտային», «էրո» և «վիպ» տեսակի մերսումներ:

Մերսումները զուգորդվել են հաճախորդների սեռական կարիքների բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություններով։

Առաջադրված մեղադրանքում, սակայն, Սահակ Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ տալով հայտնել է, թե գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և որոշել է բացել մերսման սրահ:

Մերսուհիներ գտնելու նպատակով համացանցում տեղադրել է հայտարարություն, որին առաջինն արձագանքել է Լիլիթ անունով մի աղջիկ, որը հայտնել է, որ նախկինում աշխատել է մերսման սրահում և կարող է իր ծանոթներից ևս աշխատողներ հրավիրել:

Այնուհետև Լիլիթից և մյուս աշխատակիցներից` մերսուհիներից Դավթյանը տեղեկացել է թե ինչպիսի սակագներ են գործում նմանատիպ մերսման սրահներում և ինչ տեսակի մերսումներ են առաջարկվում հաճախորդներին:

Ինքը նախկինում մերսման սրահ չի ունեցել և ձեռնարկատիրական այդ ոլորտն իրեն անծանոթ է եղել, այդ իսկ պատճառով հիմք է ընդունել մերսուհիների ներկայացված տեղեկությունները։

Սրահում առաջարկվել են չորս տեսակի մերսումներ` «ռելաքս», «սպորտային». «էրո» և «վիպ»: «Ռելաքս» տեսակի մերսումը կատարելու ժամանակ մերսուհու հագին եղել է հագուստ, «սպորտային» տեսակի մերսման ժամանակ` կարճ շորտեր և շապիկ, «Էրո» տեսակի մերսման ժամանակ` միայն «ստրինգ» տեսակի վարտիք, իսկ «վիպ» տեսակի մերսումն իրենից ներկայացրել է մերսման վերը նշված տեսակների ամբողջականություն:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չեն։

Այսպիսով, Սահակ Դավթյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ