480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի երկրորդ օրն անցել է կիթառի հնչյունների ներքո
17:53
02 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի կողմից Ազատության հրապարակվում կազմակերպված հանրահավաքի երկրորդ օրն անցել է առանց միջադեպերի` կիթառի հնչյունների և հայրենասիրական երգերի ներքո։

«Նոր Հայաստանի» նպատակն է տապալել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։

Ընդդիմության կողմնակիցները մտադիր են հանրահավաքներ անցկացնել մինչև դեկտեմբերի 7-ը>>

Ցուցարարները հրապարակում հովանոցի տակ տեղադրել են սեղան և աթոռներ, որտեղ ընդդիմադիր շարժման ակցիայի մասնակիցները հերթափոխով հերթապահում են։ Նույն վայրում զբոսնում են երևանցիներն ու մարզերից եկած քաղաքացիները։ Նրանք քաջալերում են ցուցարարներին և  բերում սնունդ ու հյութեր։ Միաժամանակ հրապարակի երկայնքով հերթապահում են ոստիկանները` ապահովելով հասարակական կարգուկանոն։


Сотрудники полиции на площади Свободы

Ակտիվիստներից մեկը գրեթե ողջ օրվա ընթացքում աջակցում էր ընդդիմության ակտիվիստներին` կիթառի հնչյուններով ներքո կատարելով հայրենասիրական երգեր։

девушка с гитарой на площади Свободы

Հաշված րոպեներ անց հրապարակում պետք է մեկնարկի հերթական հանրահավաքը։ Հրապարակ են բերվում նոր աթոռներ։ Նախատեսվում է, որ հանրահավաքը կսկսվի ժամը 18։00–ին և կավարտվի երթով, որի երթուղին դեռևս հայտնի չէ։

Ընդդիմությունը կեսօրին հավաք կանցկացնի Երևանի կենտրոնում. Րաֆֆի Հովհաննիսյան >>

Նախօրեին երեկոյան «Նոր Հայաստան» ճակատը հանրահավաքների շարք սկսեց` դեկտեմբերի 6–ին նախատեսված սահմանադրական բարեփոխումները տապալելու, իսկ հետագայում իշխանափոխության հասնելու նպատակով։ Ակցիայի ընթացքում գրանցվել են քաշքշուկներ ոստիկանների և ցուցարարների միջև, իսկ կեսգիշերին մոտ ընդդիմադիրներն Ազատության հրապարակում պաստառներից կառուցեցին ինքնատիպ վրաններ և հայտարարեցին անժամկետ նստացույց անցկացնելու մասին։

на площади Свободы

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:56
25 Հունիսի 2017
Վրաստանում վթարված ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
17:52
24 Հունիսի 2017
Տուժած զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին գրառում է կատարել Facebook-ում:

15:28
24 Հունիսի 2017
Նոր տեղեկություններ տուժած զինծառայողների մասին. նրանցից մեկը կոտրվածքներ ունի
Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 14 զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան:
12:17
24 Հունիսի 2017
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է:
11:23
24 Հունիսի 2017
Ռուբեն Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղկի համար նախատեսված գումարը փոխանցել ՊՆ հաշվեհամարին
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
10:30
24 Հունիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 19–23) կարևոր նորությունների հնգյակը։
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին: