ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկում։
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլի 28-ից Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցները միացնող՝ «Վերնիսաժ»–ին հարակից (Խանջյան փողոցին զուգահեռ) ճանապարհահատվածում և Խանջյան-Բուզանդ, Խանջյան-Արամ խաչմերուկներում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն:–0–