478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում ՀՀ քաղաքացուն 14 տարի ստրկության մեջ են պահել
19:30
11 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ. 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։

Կոմիտեի մամուլի հաղորդագրության համաձայն, ՀՀ քննչական կոմիտեում իրականացված մամուլի մշտադիտարկման շրջանակներում մի քանի ինտերնետային տեղեկատվական հարթակներում արձանագրվել են հրապարակումներ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում շահագործման ենթարկելու վերաբերյալ։ Ըստ հրապարակումների՝ 2017թ. հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ տղամարդը Վրաստանի ադրբեջանական գյուղում տարիներ շարունակ պահվել է ստրկության նմանվող վիճակի մեջ և ենթարկվել աշխատանքային շահագործման, ում հաջողվել է վերադարձնել Հայաստանի Հանրապետություն:

Մատնանշված հանգամանքներն ստուգելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի հանձնարարությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին աշխատանք գտնելու ակնկալիքով 2003թ. մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղ պատահական ավտոմեքենայի վարորդի խնդրել է աջակցել՝ աշխատանք գտնելու հարցում: Հիշյալ անձը նրան տեղափոխել է Վրաստանի Հանրապետության ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղ, որտեղ բնակվող ազգությամբ ադրբեջանցի ընտանիքի անդամները, ՀՀ քաղաքացուն շահագործելու նպատակով, օգտագործելով վերջինիս կողմից տեղանքին անծանոթ լինելու հանգամանքով պայմանավորված նրա վիճակի խոցելիությունը, մինչև 2017թ. մայիսի 7-ը նրան պահել են ստրկությանը նմանվող վիճակում, այն է՝ առանց վարձատրության աշխատեցրել են ինչպես իրենց, այնպես էլ՝ հարևան բնակիչների հողատարածքներում, իսկ բնակության համար հատկացրել տան տանիքը, որտեղ շահագործման զոհը գիշերել է ստվարաթղթե արկղերի վրա:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում օգոստոսի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդկանց առեւտուրը) հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։  
14:32
16 Օգոստոսի 2017
Աշխատանքային երկուշաբթիներից մեկի փոխարեն Հայաստանում կաշխատեն շաբաթ օրը
Սեպտեմբերի 17-ին նշվող Խաչվերացի տոնին հաջորդող երկուշաբթի` ննջեցյալների հիշատակի օրը ոչ աշխատանքային կլինի:
13:27
16 Օգոստոսի 2017
Երևանն ու Մոսկվան սկսել են վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը
Մինչև  2017 թ–ի օգոստոսի 20-ը խորհրդակցություններ կանցկացվեն  երկու երկրներում ազգային կամ միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին:
12:04
16 Օգոստոսի 2017
Արտավանի հրդեհը մարվել է
Օգոստոսի 16-ին, ժամը 09:24-ին Արտավան գյուղի հրդեհը մարվել է:
11:33
16 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառի արգելոցում բռնկված 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է թռիչքները:
10:34
16 Օգոստոսի 2017
Սպիտակ քաղաքի հարևանությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ :
20:57
15 Օգոստոսի 2017
Երևանում 17-ամյա տղան ծեծել է երեք դեռահասի ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ
Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո երեխաները մոտեցել են 17-ամյա տղային, հանձնել նրան մուրացկանությամբ հավաքված ողջ գումարը:
20:38
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման 6 թռիչք՝ «ԻԼ-76»-ով
Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող օդանավի հաջորդ թռիչքը կկայանա վաղն առավոտյան: