ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 22-ին ժ. 18:00-ին կկազմակերպվի երթ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի մանկական զբոսայգի, որով էլ կտրվի Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը:
Վարդավառ` ամենասիրելի ամառային տոնի պատմությունը, ավանդույթներն ու սովորույթները>>
Մանկական զբոսայգում տեղի կունենա հետաքրքիր համերգային ծրագիր, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հուլիսի 23-ին ժ. 12:00-ին Կարապի լճի տարածքում կանցկացվի Վարդավառին նվիրված գլխավոր միջոցառումը, որտեղ բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ:
Հետաքրքիր և ուրախ միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:–0–