485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է գործող վարչապետի հրաժարականի հավանականությունը
18:32
20 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ–ն դեռևս չի քննարկել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի հնարավորությունը, երկուշաբթի լրագորղներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԺ նախորդ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում էր Հայաստանի 2018 թ.–ի պետբյուջեի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքը կտրուկ քննադատեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ընդդիմադիր դաշինքի կողմից քննադատության հիմնական պատճառներն էին ինչպես բյուջետային հարցերը` ծախսերի պակասը, պետական ծառայողների կրճատումը` կենսաթոշակների մակարդակի պահպանման ֆոնին, հարկային մարմինների կողմից իրականացվող`«Առինջ մոլ»–ի (որը ստեղծվել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից) տնտեսվարող սուբյեկտների ստուգումները։

«Մենք չենք միջամտում այլ քաղաքական ուժերի ներքին գործերին և նորմալ ենք համարում, որ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, սակայն այլ հարց է, թե որքանով է նման դիրքորոշումն օբյեկտիվ։ Կարծում ենք, որ ներկայացված բյուջեն իրատեսական է, այն չի պարունակում ճոխություններ, բացում է հեռանկարներ և ստեղծում է տնտեսական զարգացման հնարավորություններ։ Մենք աջակցում ենք ինչպես բյուջեին, այնպես էլ կառավարությանը, որը ներկայացրալ է այդ բյուջեն», – ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով, բյուջեի ծրագրային մոտեցումները հիմք են ստեղծում հետագա զարգացման համար։ Բաղդասարյանը կարևոր ձեռքբերում համարեց այն, որ նախընտրական շրջանում կառավարությունը չբարձրացրեց կենսաթոշակներն ու նպաստները։

Загружается новость ... "Право"

Ինչ վերաբերում է վարչապետի անձին, ապա, ինչպես ինչպես նշեց խմբակցության ղեկավարը, Կարապետյանը երկար տարիներ զբաղվել է բիզնեսով և եղել է բավականին հաջողակ ու պահանջված մենեջեր, իսկ նրա հասցեին հնչող քննադատությունները հիմնավոր չեն։

Խոսելով հնարավոր հրաժարականի մասին` Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ–ն այս հարցում չի շտապում ներկայացնել եզրակացություններ ու գնահատականներ։

«Կարող ենք այդ հարցը քննարկել ավելի ուշ, եթե իրականացվեն կառավարության առջև դրված խնդիրները։ Սակայն հաշվի առնելով այն, որ բոլոր մոտեցումներն ու ծրագրերը կառուցված են բավականին լուրջ հեռանկարում և մինչև 2040 թ.–ը նախատեսված դինամիկ զարգացմամբ, ապա նման որոշում չի դիտարկվի առաջիկա 1–2 տարում։ Եթե դրված խնդիրները չիրականանան, ապա մենք կտանք համապատասխան գնահատական», – ասաց նա։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն:
11:03
07 Դեկտեմբերի 2017
Ողբերգությունից 29 տարի անց. Հայաստանը սգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։
10:32
07 Դեկտեմբերի 2017
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը նախատեսում են Երևանում բիզնես նախագիծ իրականացնել
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը որոշել են բիզնես նախագիծ իրականացնել Երևանում։
08:00
07 Դեկտեմբերի 2017
Չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:59
06 Դեկտեմբերի 2017
Այսօր գիշերը Երևանում սպանված 38–ամյա տղամարդու ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
14:36
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կօրինականացվեն դայակները. պատգամավորները «կանաչ լույս» վառեցին երիտասարդ մայրերին օժանդակող օրենքին
Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50%–ը, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը:
12:35
06 Դեկտեմբերի 2017
ԱԺ–ն հավանություն տվեց ռուսական պաշտպանական վարկի ներգրավմանը
ՀՀ ԱԺ պատգամավորները միաձայն վավերացրեցին Հայաստանին ռուսական 100 մլն դոլարի չափով պաշտպանական վարկի տրամադրման համաձայնագիրը։