424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան բանկը նոր հնարավորություններ է ստեղծում իր հաճախորդների համար

17:09
20 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան բանկը, շարունակելով հաճախորդներին լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը, առաջարկում է ոսկու գրավադրմամբ վարկեր ցածր տոկոսադրույքներով և ավելացված սահմանաչափով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է հատուկ առաջարկ այն հաճախորդների համար, ովքեր իրենց ոսկու գրավադրմամբ վարկերը այլ բանկերից և վարկային կազմակերպություններից կտեղափոխեն ՎՏԲ-Հայաստան բանկ: Տեղափոխելով այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա ոսկու գրավադրմամբ վարկերը ՎՏԲ-Հայաստան բանկ` հաճախորդները կկարողանան ոչ միայն նվազեցնել իրենց վարկային բեռը վարկի տոկոսադրույքի նվազման արդյունքում, այլ նաև հնարավորություն կունենան ստանալ գրավի գնահատման արժեքից մինչև 30% ավել վարկի գումար:

«Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ձևակերպել ոսկու գրավադրմամբ վարկեր շահավետ պայմաններով `սկսած տարեկան 0% -ից: Վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է, ընդ որում` վարկի մարման եղանակը ընտրում է հաճախորդն իր հայեցողությամբ, իսկ վարկի գումարը կազմում է մինչև 3,000,000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար)», – հայտնում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան բանկում ոսկու գրավադրմամբ վարկեր ձևակերպելիս` հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից`վարկի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե, վարկի ստացման համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ):

Էֆֆեկտիվ տարեկան տոկոսադրույքը` սկսած 15.5%։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ