539.8
7.55
477.53
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

12:45
17 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել ու ՎՏԲ-Հայաստան Բանկի հինգ երջանիկ քարտերից մեկի սեփականատեր դառնալ` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ գումարով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ 

Ակցիան կավարտվի 2019 թ. մարտի 10-ին: Ակցիային կարող են մասնակցել այն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները` ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ, ովքեր իրենց դեբետային ու վարկային քարտերով կկատարեն ակտիվ անկանխիկ վճարումներ: Կուտակելով բոնուսային միավորներ, Visa քարտապանները կկարողանան շահել 5 Visa քարտ `յուրաքանչյուրին 1 000 000 ՀՀ դրամ գումարով: Վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային և դեբետային Visa քարտերով Հայաստանի առևտրի ու սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ինտերնետում, հաճախորդները կստանան միավորներ` յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի անկանխիկ վճարման դեպքում. դեբետային քարտով`1 միավոր, վարկային քարտով`2 միավոր։ 

Խաղարկությունը տեղի կունենա վիճակախաղի սկզբունքով՝ 100 քարտապանների միջև, ովքեր ակցիայի ընթացքում կկատարեն ամենաշատ քանակի և գումարի անկանխիկ գործարքներ իրենց վարկային և դեբետային քարտերով: 

Ակցիայի անցկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:27
20 Հունիսի 2019
Փորձագետը նախազգուշացրեց Սևանի էկոհամակարգի վտանգների և լճի «ծաղկման» մասին
Սևանա լճի համար այս պահին հիմնական սպառնալիքը ջրի աղտոտումն է օրգանական նյութերով և կենսածին տարրերով:
16:16
20 Հունիսի 2019
ՍԴ նոր անդամը երդվել է Հայաստանի խորհրդարանում
Վահե Գրիգորյանը հինգշաբթի երդվեց Ազգային ժողովի նիստի ընթացքում:
16:15
20 Հունիսի 2019
Այսուհետ Zangi մեսենջերով Ամերիաբանկի հաճախորդները կարող են անվճար զանգել Ամերիաբանկ աշխարհի ցանկացած կետից
Այսուհետ  Zangi մեսենջերիով Ամերիաբանկի հաճախորդները կարող են անվճար զանգել Ամերիաբանկ աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին:
15:46
20 Հունիսի 2019
«Armenia Airways» նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը
«Armenia Airways» նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը Երևան-Թեհրան-Երևան երթուղով:
15:45
20 Հունիսի 2019
Փաշինյան. դատավորների աշխատավարձը կկարողանանք դարձնել 2.5 մլն դրամից 3 մլն դրամ
Հայաստանում դատավորների աշխատավարձը, հնարավոր է, դառնա 2.5 մլն դրամից 3 մլն դրամ, բայց ոչ բյուջեի հաշվին:
13:21
20 Հունիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով
Մոբայլ և ինտերնետ բանկի «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը շատ պարզ է ու հեշտ:
11:42
20 Հունիսի 2019
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ՀՀ–ին հավելյալ 40 մլն դոլարի տրամադրումը. ԶԼՄ
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ՀՀ–ին հավելյալ 40 մլն դոլարի տրամադրումը:
10:52
20 Հունիսի 2019
Կառավարությունն ունի կամք անկախ դատական համակարգ ունենալու գործում. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
20:41
19 Հունիսի 2019
Հայաստանի նվազագույն աշխատավարձը կարող է բարձրանալ
Հայաստանում առաջարկվում է 8 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը:
18:39
19 Հունիսի 2019
Դատախազը Վերաքննիչ դատարանին Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Դատախազ Պետրոս Պետրոսյանը  առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկելու միջնորդություն է ներկայացրել։
18:02
19 Հունիսի 2019
Գլխավոր դատախազ. Քոչարյանի պաշտպանությունը դիտավորությամբ ձգձգում է դատական պրոցեսը
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության հետ կապված իրավիճակը։
17:02
19 Հունիսի 2019
Հայաստանի գլխավոր դատախազը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման տեղեկությունը
Արտահանձնման հարցման պաշտոնական պատասխան ստանալու դեպքում հասարակայնությունն անհապաղ կիրազեկվի