531.79
7.29
475.74
+32
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն

13:02
20 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ Բանկի բոլոր բանկոմատների միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս ծառայության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կստանան ցանկացած հարմար պահի տեղեկանալ, թե որքան գումար ունեն իրենց կենսաթոշակային հաշվին: Քաղվածքը ստանալու համար բանկոմատի գլխավոր էկրանին անհրաժեշտ է ընտրել «Կենսաթոշակային քաղվածք» պատուհանը, այնուհետև հաստատել հարցումը, և բանկոմատն ավտոմատ կերպով կտպի կենսաթոշակային քաղվածքը, որտեղ արտացոլված կլինեն նաև կուտակային կենսաթոշակային հաշվին կատարված վերջին 10 մուտքերը և հաշվի ընդհանուր մնացորդը։

«Այս ծառայությունը թույլ կտա ՎՏԲ- Հայաստան Բանկի քարտապաններին ավելի արդյունավետ կառավարել իրենց կենսաթոշակային հաշվի միջոցները և հետևել հիմնադրամների եկամտաբերությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ծառայության մասին տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ – Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
15 Օգոստոսի 2019
Security Dream-ի գործով կան նոր դերակատարներ. որոշում է կայացվել նրանց ձերբակալման մասին
Security Dream-ի գործով կան նոր դերակատարներ. որոշում է կայացվել նրանց ձերբակալման մասին:
12:47
15 Օգոստոսի 2019
Երևանում անցկացվում է բողոքի ակցիա Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ կազմակերպվել է բողոքի ակցիա Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ։
10:37
15 Օգոստոսի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
08:00
15 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 14–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 14–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:56
14 Օգոստոսի 2019
Հայ զինծառայողը վիրավորում է ստացել հակառակորդի գնդակոծման հետևանքով
Այս մասին հայտնեց Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
20:47
14 Օգոստոսի 2019
Երևանի վարչական շրջաններից մեկի բնակիչները 10 ժամ ջուր չեն ունենա
Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեներում օգոստոսի 15–ին ջրամատակարարումը կդադարեցվի։
18:05
14 Օգոստոսի 2019
Բաքվի փախստականները բնակարաններ կստանան Երևանում
Հայաստանի կառավարությունը մտադիր է վերջնականորեն լուծել 1988-1992 թ.-ներին Ադրբեջանից բռնի տեղահանած փախստականների բնակարանային հարցը:
16:06
14 Օգոստոսի 2019
Գյումրիում Դելֆինարիում է բացվել (ՎԻԴԵՈ)
Գյումրիում, չնայած կենդանապաշտպանների և հասարակության ներկայացուցիչների բողոքներին, բացվել է «Ույուտ» դելֆինարիումը:
14:22
14 Օգոստոսի 2019
Բացահայտվել են վարկեր տրամադրող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության դեպքեր
Բացահայտվել են վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքեր:
13:07
14 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ կգործեն անհատական պահատուփեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից:
12:27
14 Օգոստոսի 2019
Կիևյան կամրջից նետված 24–ամյա աղջիկը մահացել է
Կիևյան կամրջից նետված 24–ամյա աղջիկը մահացել է:
12:11
14 Օգոստոսի 2019
Հայաստանում ձերբակալվել է Security Dream–ի գործով երրորդ դերակատարը
Հայաստանում ձերբակալվել է Security Dream–ի գործով երրորդ դերակատարը: