484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
17:43
07 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: 2017 թվականի դեկտեմբերի 7–ից մինչև 2017 թ.–ի դեկտեմբերի 29–ը հաճախորդները կարողեն ձևակերպել «Շահավետ» ավանդը բարձրացրած տոկոսադրույքներով: Բացի այդ, 365 օր ժամկետով ՀՀ դրամով ավանդ ձևակերպելիս ավանդի ողջ ժամկետի տոկոսները կվճարվեն ավանդի ձևակերպման պահին, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին օգտագործել տոկոսների գումարը, նախապես՝ցանկացած, այդ թվում՝ ամանորյա, կարիքներ հոգալու նպատակով, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ. ՀՀ դրամով ավանդներ՝ մինչև 10.2 %, ԱՄՆ դոլարով ավանդներ՝ մինչեւ 3%:

«Բանկում առկա է նաև ամսական տոկոսների վճարմամբ հետևյալ բարձր տոկոսադրույքներով ավանդների ձևակերպման հնարավորություն. ՀՀ դրամով ավանդների համար՝ մինչև 9.45%, ԱՄՆդոլարով՝ մինչև 2.99%:

Ցանկացած արժույթով ավանդներ ձևակերպելիս ՎՏԲ-Հայաստան բանկը տրամադրում է նվեր՝ VISAկամ MasterCard պլաստիկ քարտ»,– նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ակցիայի պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-ՀայաստանԲանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
13 Դեկտեմբերի 2017
Ուշադրություն. Հայաստանի որոշ ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է
Չորեքշաբթի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
15:22
13 Դեկտեմբերի 2017
Ու՞ր գնալ Ամանորին երեխաների հետ և ոչ միայն
Շուտով ամանորյա արձակուրդներն են, ինչպես նաև նախատոնական և տոնական օրերը։ Հենց այդ ժամանակ շատ ծնողների մոտ հարց է ծագում. ու՞ր տանել երեխային:
14:52
13 Դեկտեմբերի 2017
Ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրենքն ընդունվեց
Փոփոխությունների օգտին քվեարկել է 75 պատգամավոր, 12–ը` դեմ և 8 ձեռնպահ:
14:24
13 Դեկտեմբերի 2017
Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը միջին է` դրական միտումներով. Արծրուն Հովհաննիսյան
Զինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է, դրական միտումներով:
12:23
13 Դեկտեմբերի 2017
Աստղային «հրավառություն». Հայաստանի բնակիչները կտեսնեն ամենապայծառ աստղաթափը
Հայաստանի բնակիչները կտեսնեն ամենապայծառ ասուպային անձրևը:
10:56
13 Դեկտեմբերի 2017
Դեկտեմբերը շարունակում է «երես տալ» Հայաստանի բնակիչներին
Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։
08:00
13 Դեկտեմբերի 2017
Երեքշաբթի` դեկտեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:48
12 Դեկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատել ամանորյա արձակուրդները
Շատ ենք հանգստանում. ՀՀ կառավարությունը մտադիր է կրճատել ամանորյա արձակուրդները։
18:51
12 Դեկտեմբերի 2017
Ականի պայթյունից վիրավորված 19–ամյա զինծառայողը կորցրել է ոտնաթաթը
Ականի պայթյունից վիրավորված 19–ամյա զինծառայող Արթուր Դանիելյանը կորցրել է ոտնաթաթը։
18:37
12 Դեկտեմբերի 2017
24-ամյա երիտասարդը ստիպել է իր երեխայի մորն ու ընկերուհուն զբաղվել պոռնկությամբ
Երկու երիտասարդ կանանց ստիպել են զբաղվել պոռնկությամբ։
14:55
12 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել ժամկետային զինծառայողի սպանության մանրամասները
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում:
12:53
12 Դեկտեմբերի 2017
19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել
Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: