480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Տուլայի ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱՆ
14:04
16 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած` Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` տուժածներից մյուսը բուժում է ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով:

«Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցից դուրս գրված և Հայաստան տեղափոխված երկու հիվանդներից մեկը բուժումը շարունակում է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուսը առողջացումով տուն է վերադարձել:

Այժմ քննարկվում է Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավել անձանց մահվան» հոդվածի հատկանիշներով, նա ձերբակալվել է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:20
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարարն առաջարկում է արգելել բուհերում քննությունների բազմանգամյա վերահանձնումը
Ուսանողներին հարկավոր է արգելել բուհերում մի քանի անգամ վերահանձնել քննությունները, նախօերին լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
10:00
03 Դեկտեմբերի 2016
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
19:29
02 Դեկտեմբերի 2016
Հայ զինծառայողները երդվում են առաջնագիծ մեկնելուց առաջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռազմական լրագրողները երեքշաբթի դարձել են հանդիսավոր և հուզիչ մի իրադարձության ականատեսը Ադրբեջանի հետ սահմանագծի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող զորամասերից մեկում։
19:04
02 Դեկտեմբերի 2016
Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը:
18:39
02 Դեկտեմբերի 2016
Հայտնի նկարչի որմնանկարը վերականգնվել է Գյումրիում ԱՄՆ դեսպանատան միջոցներով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ուրբաթ այցելել է Գյումրի՝ նշանավորելու հայտնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքների ավարտը:
18:10
02 Դեկտեմբերի 2016
«Փոքր Մհեր» կրթահամալիրում կիրականացվեն արմատական փոփոխություններ
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր:
17:57
02 Դեկտեմբերի 2016
Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվեցին վարպետության դասեր Beeline-ի աջակցությամբ
Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար ուրբաթ անցկացվել են վարպետության դասեր:
15:41
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է երկրի արտաքին հարաբերությունների արդյունավետ կառուցման համար. ՀՀ նախագահ
ՀՀ արտաքին գործերի նախարարը նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները:
14:48
02 Դեկտեմբերի 2016
Նախարարն առաջարկում է փոխել բուհերում ավարտական պետական քննությունների ոչ արդյունավետ համակարգը
Հայաստանի բուհերում պետական ավարտական քննությունների համակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և արդյունավետ չէ:
13:33
02 Դեկտեմբերի 2016
Փոթորկային քամի է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին. ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող քամու ուժգնացման մասին:
12:56
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ՍՇՎՎ դեպքերի աճի միտումներ չեն գրանցվել. ԱՆ
Ամենօրյա մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում ՍՇՎՎ դեպքերի աճի միտումներ չեն գրանցվել:
09:39
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին կցրտի. Հայհիդրոմետ
Օդի ջերմաստիճանը Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին կնվազի: