438.37
4.44
404.03
+4
Եղանակը Երևանում
Հայ

Թրամփը Հայոց ցեղասպանության մասին ասաց ամեն ինչ, բացի ամենակարևորից` «ցեղասպանություն» եզրույթից

17:06
25 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24–ի ուղերձում շարունակել է իր նախորդների դիրքորոշումը. ասել է ամեն ինչ Հայոց ցեղասպանության փաստի մասին, բացառությամբ ամենակարևորի` «ցեղասպանություն» եզրույթի, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայ հեղափոխական դաշնակցության «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահի հայտարարությանը նախորդել է մեծ անորոշություն և նույնիսկ կասկածներ կային, որ Թրամփը ցեղասպանության վերաբերյալ ընդհանրապես ոչինիչ չի ասի, առավել ևս, որ նույն Սպիտակ տունը վերջերս խոսել էր Հոլոկոստի մասին` ոչ մի անգամ չհիշատակելով հրեա զոհերին:

«Բոլոր ձևակերպումները, որոնք առկա էին ԱՄՆ նախագահի ելույթում, բացի «հայերի պատմական հայրենիք» արտահայտությունից, այսպես թե այնպես օգտագործվել են նախորդների կողմից, այդ թվում այն, որ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից ոչնչացվել էր 1,5 մլն հայ», - ասաց Մանոյանը:

Загружается новость ... "Лево"

Ընդ որում, նա նշեց, որ հայերի և թուրքերի հաշտության իր կոչում Թրամփը մատնանշում է ԱՄՆ-ի ինքնամեկուսացման քաղաքականությունը, չնայած ԱՄՆ–ն, որպես Ցեղասպանության կոնվենցիայի կողմ, ունի մյուս երկրներին հավասար պարտականություններ:

«Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա իր վրա չի վերցնում որևէ քայլ ձեռնարկելու պատասխանատվություն, չի ցանկանում ճնշում գործադրել Թուրքիայի վրա, առավել ևս, որ վերջին տարիներին Անկարան արդեն դեմ է նաև նմանատիպ ելույթներին», - ասաց Մանոյանը:

«Այդ իսկ պատճառով հարկավոր չէ վերջնական եզրակացություններ անել նրա ելույթի վերաբերյալ, որ այն վերջնական է կամ փոփոխության ենթակա չէ: Նրա դիրքորոշումը կարող է փոխվել ինչպես դրական կողմ` հօգուտ հայերի, այնպես էլ բացասական», - ասաց Մանոյանը:

Իր կողմից նա նշեց, որ ԱՄՆ-ում հայ համայնքը և «Հայ դատ» գրասենյակը կշարունակեն օգտագործել իրենց բոլոր ռոսուրսները Սպիտակ տան հետ աշխատանքի համար, առավել ևս, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը չի սահմանափակվում Ցեղասպանության հարցով, այլ նաև կենտրոնանում է Հայաստանւի հետ հարաբերությունների զարգացման, ղարաբաղյան հարցի վրա:

«Մենք փորձում ենք բավականին ակտիվ առաջ տանել մեր դիրքորոշումները տարբեր հարցերում, սակայն շատ բան կախված կլինի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ ԱՄՆ–ի հարաբերություններից, ինչը կորոշի հայ–ամերիկյան օրակարգի ճակատագիրը», – ասաց Մանոյանը։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 1975 թ.-ին ընդունել է «Անմարդկային հանցագործությունների զոհերի հիշատակի օրվա մասին» N. 148 բանաձևը, որի համաձայն ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդպիսով, ԱՄՆ-ն աշխարհի միակ երկիրն է, որի նախագահը պաշտոնապես դիմում է հայերին յուրաքանչյուր ապրիլի 24-ին:

1978 թ-ին ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերը առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը` նկարագրելով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.-ի իրադարձությունները: Իսկ Ռոնալդ Ռեյգանն իր նախագահության առաջին տարում աջակցել է հայ-ամերիկյան համայնքին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Նախընտրական արշավի ժամանակ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման խոսել են բարձր մակարդակով Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու անհրաժեշտության մասին: Սակայն ընտրվելով նախագահի պաշտոնում` նրանք խախտել են իրենց խոստումը` վախենալով փչացնել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել