ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Թևան Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը` Թևան Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–