437.27
4.41
404.32
-8
Եղանակը Երևանում
Հայ

Սուրենյանը զգուշացրել է Արարատյան դաշտավայրում սպասվող ցրտահարությունների մասին

15:24
04 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը զգուշացնում է, որ մի շարք մարզերում ցրտահարություն է սպասվում:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։

«Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Առավել ցածր ջերմաստիճանը սպասվում ապրիլի 5-ի գիշերը Շիրակում ու Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի ու Վայոց Ձորի լեռներում. Այնտեղ կցրտի մինչւև -6…-11 աստիճան:

Հայհիդրոմետկենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը ամսի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Երևանում ապրիլի 5-ին ցերեկը կտաքանա մինչև 14-16 աստիճան, իսկ ապրիլի 6-ից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ ու ապրիլի 9-ին կգրանցվի 22-24 աստիճան տաքություն:

Ընդ որում, մինչև արիլի 9-ը տեղումներ չեն սպասվում:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Արարատյան դաշտավայրում և այլ շրջաններում սպասվող ցրտահարությունների հետ կապված ասել է, որ հողի մակերեւույթից 15-20 սմ օդի շերտն է ընդգրկելու, ոչ վերև:

«Իսկ մեր պտղատու ծառատեսակները, բնականաբար, գտնվում են երկրի մակերևույթից գոնե 1-2 մետր բարձրության վրա, որտեղ բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: Օդում ջերմաստիճանը կմոտենա 0-ի և դա կտևի շատ կարճ՝ ընդամենը 15-20 րոպե, որը կլինի լուսադեմին՝ արևածագի պահին՝ ժամը 06:30-07:00-ն ընկած ժամանակահատվածում», - ասել է նա «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Սուրենյանը ասել է, որ հնարավոր չէ, որ դա որևէ կերպ վնասի ծաղկած ծառերին, որովհետեւ նախ շատ կարճ է տևելու, հետո բացասական ջերմաստիճան չէ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ