420.75
4.19
394.07
+20
Եղանակը Երևանում
Հայ

Սուրենյանը հայտնել է` որքան երկար Հայաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան

15:32
29 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տաք եղանակ է սպասվում Հայաստանի տարածքում ընդհուպ մինչև հունվարի 10–ը, հայտնեց Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Երեկվանից` հարավից Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները կրկին ակտիվացել են։ Երեկ օդի ջերմաստիճանը կրկին բարձրացել է` Կապանում հասնելով 20 աստիճան տաքության, Իջևանում և Բագրատաշենում` 17-18 աստիճան տաքության»,– ուրբաթ լրագրողներին ասաց Սուրենյանը։

Ըստ նրա, ուրբաթ և շաբաթ օրերին օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ` Սյունիքում, Մեղրիում, Ագարակում հասնելով 23 աստիճան տաքության, Տավուշի հարթավայրային մասերում` 20 աստիճան տաքության, իսկ Արարատյան դաշտավայրում և Երևանում` 12-14 աստիճան տաքության։

«Մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն արդեն հունվարի 1-ին հանրապետության տարածք կներթափանցի ցիկլոն, ինչի արդյունքուն տարվա առաջին երկու օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` հիմնականում անձրևի տեսքով», - նշեց Սուրենյանը:

Նա նշեց նաև, որ հունվարի 1-ից կբարցրանա գիշերվա ջերմաստիճանը:

«Եթե վերջին օրերին եղանակի պարզության պատճառով Արարատյան դաշտավայրում գիշերները բացասական ջերմաստիճան էր արձանագրվում, ապա արդեն հունվարի 1-ի գիշերը օդի ջեռմաստիճանը կդառնա դրական` հասնելով 4-6 աստիջան տաքության», - ասաց Սուրենյան:

Նա հավելեց, որ այսօրվա տվյալներով` մինչև հունվարի 10-ը ցուրտ օդային հոսանքների ներթափանցում հանրապետության տարածք չի կանխատեսվում:

«Դա նշանակում է, որ մինչև հունվարի 10-ը հանրապետության տարածքում կպահպանվի բարձր անսովոր ջերմային ֆոնը», - նշեց Սուրենյանը:

Նա ասաց, որ հիմա Հայաստանի մարզերի մեծ մասում, այդ թվում լեռնային շրջաններում չկա ձյուն:

«Տարվա այս ժամանակաշրջանի համար սա աննախադեպ երևույթ է», - ընգծեց Սուրենյանը: -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
09:48
18 Ապրիլի 2024
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ