420.79
4.21
388.47
+17
Եղանակը Երևանում
Հայ

Սուրենյանը բարի լուր է ավետել հայաստանցիներին

15:48
31 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը բարի լուր է ավետել հայաստանցիներին։

«Կունենանք նաև տաք փետրվար, ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով», – հայտնել է նաև Facebook–յան իր էջում։

Հայպետհիդրոմետը ներկայացրել է փետրվար ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը։ Ներկայացրած տվյալների համաձայն, օդի ամսական միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:

Այսպես, Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+30C, ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-70C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14...+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-160C, առավելագույնը` +9...+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-50C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +6...+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -13...-250C, առավելագույնը` +2...+50C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ):

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+10C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14...+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17...-220C, առավելագույնը` +8...+100C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ):

Տավուշում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+40C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -4...-70C, առանձին օրեր ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +15...+200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10...-140C, առավելագույնը` +12...+140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30 մմ):

Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +1...+30C, լեռնային շրջաններում` -2...-30C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -5...-70C, լեռնային շրջաններում` -12...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում ցերեկը՝ մինչև +14...+170C, լեռնային շրջաններում` +5...+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -13...-140C, լեռնային շրջաններում` -18...-190C, առավելագույնը` հովտային շրջաններում՝ +10...+110C, լեռնային շրջաններում` +4...+50C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 30...32 մմ, լեռնային շրջաններում 70...73 մմ):

Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +4...+60C, լեռնային շրջաններում` 0...+20C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև -2...-70C, լեռնային շրջաններում` -8...-130C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը՝ մինչև +15...+200C, լեռնային շրջաններում` +10...150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -7...-120C, լեռնային շրջաններում` -14...-200C, առավելագույնը` հովտային շրջաններում +16...+180C, լեռնային շրջաններում` +8...+130C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, լեռնային շրջաններում 23...54 մմ):

Մայրաքաղաք Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+20C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-70C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14...+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-160C, առավելագույնը՝ +9...+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ