437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Սպիտակի երկրաշարժը ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ. Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

16:28
07 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/ . ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Նիկոլ Փաշինյանը ժամը 11:41-ին ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում տեղադրված հուշակոթողին, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին: 

«30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի մեծ երկրաշարժը, որի էպիկենտրոնը Նալբանդ, այժմ՝ Շիրակամուտ գյուղում էր: Երկրաշարժն ուներ 9-11 բալ ուժգնություն, աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթևան մնաց շուրջ 500 հազար մարդ, ավերվեցին հանրային նշանակության և տնտեսական նշանակության հարյուրավոր, հազարավոր շինություններ: Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին: Աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը և ընդհանրապես հոգեբանական և բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար», – նշել է Փաշինյանն ու ավելացրեց, որ այս աղետն, այնուամենայնիվ, նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ և աշխարհի հարյուր հազարավոր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքի վրա: 

Никол Пашинян Гюмри

«Թերևս ամենավառ օրինակը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի օրինակն է, ով երկրաշարժից հետո անմիջապես արձագանքեց, այցելեց աղետի գոտի և այդ այցելությունից հետո կրկնակի, եռակի անգամ կապված եղավ հայրենիքին, և դա շարունակվեց մինչև նրա կյանքի վերջը», – ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով, այս երկրաշարժը նաև մի յուրօրինակ հումանիտար, համաշխարհային համախմբման պատճառ դարձավ: 

«Խորհրդային միության բարեկամ ժողովուրդները, աշխարհի բարեկամ ժողովուրդներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին և Հայաստանին՝ այսպիսով համամարդկային համախմբման մի բացառիկ օրինակ ցույց տալով:

Այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ: Իհարկե, մինչև այժմ աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունը և բացումը: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ, և երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պիտի հասկանանք ոչ միայն մարդկանց բնակարանային կարիքների վերականգնումը, ոչ միայն դպրոցների ու մանկապարտեզների, հանրային նշանակության այլ օբյեկտների վերականգնումը, այլև վերականգնումը այն ողջ տնտեսական հզորության, այն ողջ տնտեսական պոտենցիալի, որ գոյություն է ունեցել Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Ախուրյանում և ընդհանրապես աղետի գոտու ողջ տարածքում:

сын Азнавура Николя Азнавур

Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը թերևս մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին: Երկրաշարժից շատ չանցած սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, վստահությունն ու լավատեսությունը, և երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին հենց սա պիտի նկատի ունենանք: Երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինչքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, ինչքանով է վերականգնված հույսը, որ զոհերի կիսատ թողնված գործերը և երազանքները կդառնան իրականություն: Հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է առավել կարևորը և անհրաժեշտը: Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին հենց ծառայում են և պիտի ծառայեն այս նպատակին՝ մարդկանց հույսը, վստահությունը, լավատեսությունը վերականգնելուն: Եվ ես համոզված եմ, որ, այո՛, մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս, ամեն շաբաթ պիտի լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատը և վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի և իրենց երեխաների ապագայի նկատմամբ, որ նրանք պիտի կապեն Հայաստանի Հանրապետության հետ: Եվ ահա սա է այսօրվա Հայաստանի կառավարության և ընդհանրապես, հետագա կառավարությունների ամենակարևոր առաքելությունը, որովհետև երկրաշարժի առիթով, երկրաշարժից հետո, ցավոք, հոգեբանական առումով Հայաստանը վերածվեց մի մեծ աղետի գոտու, և մեր մեծագույն խնդիրն է ահա այս հոգեբանական աղետը հաղթահարելը, այդ քաղաքացիական աղետը հաղթահարելը», – նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նա համոզմունք է հայտնել, որ մենք այսօր քայլում ենք, վստահ ենք քայլում այդ ճանապարհով, ընդ որում, քայլում ենք ազգովի, բոլորով, միասնականացած և նոր հույսերով, նոր ուժերով, նոր վստահությամբ: 

«Եվ հիմա այստեղ, այս սրբազան օրը, այս սրբազան վայրից դիմելով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և առավել ևս 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին, ուզում եմ ասել՝

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու:

Եվ ուրեմն, կեցցե՛ Գյումրիի հերոսական ժողովուրդը, կեցցե՛ Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե՛ Սպիտակի հայ ժողովուրդը և ընդհանրապես, հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել և հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ: Թույլ տվեք, ի վերջո, մեկ րոպե լռությամբ կրկին հարգել 1988 թվականի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը՝ այդպիսով մեր հավատարմությունը հայտնելու նրանց կիսատ մնացած երազանքներին, անավարտ մնացած գործերին և մեր հաստատակամությունը հայտնելու, որ մենք պիտի շարունակենք այն ճանապարհը, որ նրանք երազում էին անցնել», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։ 

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ կառավարության անդամները, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով