439.88
4.45
403.71
0
Եղանակը Երևանում
Հայ

Շենգավիթում սպանության գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս երեք անձի

14:00
21 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ ևս երեք անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Մ.Մուշեղյանի սպանությունը դրդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար, Արտակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։

Նշենք, որ քրեական գործի շրջանակում նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել նաև Պետրոս Իսրայելյանին՝ Մուշեղ Մուշեղյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։

Այսպիսով, նոյեմբերի 21-ի դրությամբ նշված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Երևանի քննչական վարչությունում շարունակվում է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքնությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ