548.4
7.55
484.75
+15
Եղանակը Երևանում
Հայ

Շարմազանով. որքան շուտ Փաշինյանն ու նրա թիմը գիտակցեն, որ իշխանությունը ծանր բեռ է, այնքան ավելի լավ

21:05
11 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ , ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որքան շուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը գիտակցեն, որ իշխանությունը ծանր բեռ է, այնքան ավելի լավ։

Загружается новость ... "Лево"

«Դժվար է գնահատել վարչապետի աշխատանքը` հիմնվելով Facebook–ում նրա ուղիղ եթերների վրա։ Մի բան է լինել ընդդիմադիր, հրապարակում ասել մարդկանց ականջը շոյող խոսքեր, մեկ այլ բան է կրել երեք միլիոնանոց պետության պատասխանատվության բեռը», – ասել է Շարմազանովը։ 

Նա նաև նշել է, որ դժվար է լինել մի երկրի ղեկավար, որտեղ մարտահրավերներն ու խնդիրներն ավելի շատ են, քան ռեսուրսները։

«Իմ պատկերացմամբ վարչապետը չունի այն հնարավորությունները, գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի լավ կատարի գործադիր իշխանության ղեկավարի գործառույթները։ Կցանկանայի, որպեսզի իմ համոզմունքները սխալ լինեին, սակայն միայն ժամանակը ցույց կտա` ով է ճիշտ, իսկ ով է սխալվում իր գնահատականներում», – հայտարարել է Շարմազանովը։

Միաժամանակ նա նշել է, որ ՀՀԿ–ն չի պատրաստվում արհեստականորեն սաբոտաժի ենթարկել Փաշինյանի կառավարության գործունեությունը։ Կուսակցության ներկայացուցիչները կդիտարկեն այն նախաձեռնությունները, որոնք կառաջարկեն Փաշինյանի կառավարության անդամները, ինչպես նաև գործադիր մարմնի ծրագիրը։

«Մենք իրավունք չունենք վարվել այնպես, ինչպես վարվում էր ընդդիմությունը մեր իշխանության տարիներին», – հայտարարել է Շարմազանովը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:50
16 Ապրիլի 2019
Միհրան Պողոսյանի գրասենյակը կոչ է անում պատկան մարմիններին հանդես չգալ թատերական հայտարարություններով
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որ ուժային կառույցներին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։
16:48
16 Ապրիլի 2019
«Դու ո՞վ ես, բա դու ո՞վ ես». լեզվակռիվ ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում իսկապես թեժ մթնոլորտ էր։
15:05
16 Ապրիլի 2019
Վանեցյան. ԱԱԾ-ն գիտի Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։
14:45
16 Ապրիլի 2019
Վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։
10:33
16 Ապրիլի 2019
Կրակոցներ են հնչել Երևանում. կա զոհ և վիրավորներ
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
08:00
16 Ապրիլի 2019
Երկուշաբթի` ապրիլի 15–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` ապրիլի 15–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:16
15 Ապրիլի 2019
Փաշինյանը` «Գազպրոմ Արմենիա»–ում զանգվածային ազատումների մասին. պատրա՞ստ եք վճարել ավելորդ հաստիքների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով է պատասխանել լրագրողների` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում զանգվածային կրճատումների մասին հարցին։
20:22
15 Ապրիլի 2019
#SutNikol–ի նախաձեռնողները մտադիր են շարունակել ակցիան և կազմակերպել ծաղրանկարների մրցույթ
#SutNikol ակցիա է անցել  Հայաստանի յոթ խոշոր քաղաքներում և կշարունակվի ամբողջ հանրապետությունում:
18:58
15 Ապրիլի 2019
Փաշինյան. «Եթե ուսադիրներով մարդու` պետական դրոշի նկատմամբ կուլտուրան պատշաճ մակարդակի չէ, ապա ես մնում եմ իմ կարծիքին»
Ապրիլի 9–ին Փաշինյանն այցելել է Արարատի մարզի մաքսակետ և դժգոհություն է հայտնել առկա իրավիճակից:
17:24
15 Ապրիլի 2019
Գլխավոր օդերևութաբանն առաջարկել է բնակիչներին անհապաղ սիրահարվել
Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում։
16:34
15 Ապրիլի 2019
ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. հայտարարվել է հետախուզում
Միջնորդություն է ներկայացվել` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
16:18
15 Ապրիլի 2019
Երթուղայինների և ավտոբուսների վարորդներն ապրիլի 16–ին գործադուլ կանցկացնեն
Երևանի ուղևորափոխադրողները հայտարարել են ապրիլի 16–ին գործադուլ անցկացնելու մասին: