527.46
7.22
475.92
+33
Եղանակը Երևանում
Հայ

«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ում ավելի քան 5 մլն դրամի չարաշահում է հայտնաբերվել

13:27
02 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնավարման ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում և պաշտոնեական կեղծիք:

Загружается новость ... "Лево"

«Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ տնօրենն իր որդուն աշխատանքի է ընդունել Արմավիրի մարզի «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ որպես խմբավար, սակայն նախապես տեղյակ լինելով վերջինիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին՝ չի արձանագրել այդ փաստը և 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ամեն ամիս կազմել, իր ստորագրությամբ և ՀՈԱԿ-ի կլոր կնիքի դրոշմով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ դրանում ներառելով որդու և նրա կողմից փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Այնուհետև հիշյալ կեղծ տեղեկագրերը հանձնել է դպրոցի հաշվապահին և հրահանգել բոլոր աշխատողների, այդ թվում նաև՝ որդու անվամբ կատարել աշխատավարձի հաշվարկներ:

Արդյունքում՝ ՀՈԱԿ-ի հաշվապահը վերը նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար տնօրենի որդու անվամբ կատարել է աշխատավարձի հաշվարկ, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում որդու անվամբ հաշվարկված ընդհանուրը 7.202.434 ՀՀ դրամ աշխատավարձից փաստացի վճարման ենթակա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 5.392.697 ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով, յուրացրել է:

«Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է ռանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը), իսկ հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
17 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)։
21:01
16 Օգոստոսի 2019
«Մակարով», թմրանյութեր, հաշիվպարզոցի. Երևանում ոստիկանները զինված բախում են կանխել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին 13 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, նրանց մոտ հայտնաբերվել է զենք–զինամթերք։
20:32
16 Օգոստոսի 2019
Հայաստանում Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել քննիչին. հարուցվել է քրեական գործ
Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել ՊԵԿ–ի պաշտոնյային։
17:56
16 Օգոստոսի 2019
Փաշինյանը հանձնարարել է լրամշակել օրենսդրությունը որդեգրման ոլորտում
Երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել ուրբաթ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
17:08
16 Օգոստոսի 2019
Դատարանը սահմանել է «Security Dream» ՍՊԸ–ի հաշվապահների խափանման միջոցը
Հայաստանի դատարանը սահմանել է «Security Dream» ընկերության երկու հաշվապահների նկատմամբ խափանման միջոցները փաստաթղթերի կեղծման և խարդախության քրեական գործի շրջանակում:
16:55
16 Օգոստոսի 2019
ՀՀ և ՌԴ օմբուդսմենները քննարկում են աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հարցերը
Մոսկվայում ուրբաթ կայացել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հանդիպումն իր ռուս գործընկեր Տատյանա Մոսկալսկայայի հետ։
16:31
16 Օգոստոսի 2019
«Ռուս շահագործողների» մասին հոդվածը պատվիրված է. «ԳեոՊրոՄայնինգ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված լրատվամիջոցներին։
14:25
16 Օգոստոսի 2019
«Վարչապետն է Ձեր զբոսավարը». Հայաստանը բարձրացնում է երկրի զբոսաշրջային գրավչությունը (ՖՈՏՈ)
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։
11:46
16 Օգոստոսի 2019
Հայաստանում ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է (ՖՈՏՈ)
«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո», - գրել է նախարարը։
11:04
16 Օգոստոսի 2019
5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է». օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կբարձրանա
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
10:34
16 Օգոստոսի 2019
Հայտնի է Փաշինյանի գլխավոր խորհրդականի գործից ազատելու պատճառը
Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները:
08:00
16 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։