478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի ժողովրդին Նովրուզի առթիվ
13:57
20 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին` բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Սարգսյանը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի», - նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն:

Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Սարգսյանը մաղթել է Իրանի նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արևշատություն և հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:59
25 Հուլիսի 2017
Սյունիքում կալանավորվել է 9-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվողը
9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին:
14:17
25 Հուլիսի 2017
Երևանի 3 խաչմերուկներում երթևեկության փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
11:15
25 Հուլիսի 2017
Երկրաշարժ է գրանցվել Վայքում
Նախօրեին տեղական ժամանակով ժամը 21:55-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վայոց Ձորում։
08:00
25 Հուլիսի 2017
Երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
21:13
24 Հուլիսի 2017
Հակառակորդը գնդակոծել է Չինարի գյուղը և անչափահասին սպանելու փորձ է կատարել
Հուլիսի 20–ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը։
18:50
24 Հուլիսի 2017
Հայաստանում տղամարդիկ 3 անգամ ավելի են ինքնասպանություն կատարում, քան կանայք. ԱԻՆ
2017 թ–ի առաջին կիսմյանում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք:
17:52
24 Հուլիսի 2017
Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը
Երևանում բացահայտվել է 3 անձի դանակահարությունը,  մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:
17:01
24 Հուլիսի 2017
Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության հարցում որոշակի փոփոխություններ կան
Ապագա երեխայի սեռով պայմանավորված կանխակալ ընտրության  խնդիրը Հայաստանում դեռ արդիական է:
12:33
24 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը մեկնել է արձակուրդ, սակայն կընդհատի այն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
21:52
23 Հուլիսի 2017
19-ամյա կրտսեր սերժանտի դի է հայտնաբերվել` կախված վիճակում
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
22:03
22 Հուլիսի 2017
9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ, 26–ամյա վարորդը ձերբակալվել է։
21:31
22 Հուլիսի 2017
Ադրբեջանը հայկական գյուղ է գնդակոծել. ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերը հայկական գյուղ են գնդակոծել: