437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

Սամվել Մարտիրոսյանը նշել է քարոզարշավի ամենավառ պահերը

15:17
12 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ թվարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ամենավառ ու հիշվող պահերը։

«Ինձ թվում է` ամենից շատը կհիշվի Հանրապետական կուսակցության քարոզարշավը, քանի որ այն ամենից շատն էր ընդգծվում, և դրա հիման վրա ստեղծվեցին մեծ թվով մեմեր։ Դա չի նշանակում, որ այն լավագույնն էր, սակայն թողեց ամենաուժեղ հետքը մարդկանց հիշողության մեջ, քանի որ շատ անսովոր էր` սկսած սև–սպիտակ գորշ պաստառներից մինչև ձիեր», – ասաց նա։

Փորձագետը նաև նշեց, որ եթե մի կողմ դնենք որոշ էկսցետրիկությունը, ապա «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը շատ տարածված էր, քանի որ պահանջարկ ուներ հասարակության շրջանում։

Մարտիրոսյանը նշեց, որ բացառիկ էր «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավը։

«Բացառիկությունը կայանում էր նրանում, որ քարոզարշավի ձևը չէր համապատասխանում բովանդակությանը։ Որակյալ հոլովակներ էին, սակայն PR–ում կարևոր է, թե կոնկրետ ինչ են գովազդում։ Մարդիկ տարածում էին հոլովակները որպես զվարճալի ինչ–որ բան», – ասաց նա։

Միաժամանակ մեդիափորձագետն ընդգծեց, որ աճել է սոցիալական ցանցերի դերն ու կարևորեց գովազդի թիրախավորումը։

«Մենք շատ բան չենք տեսել, քանի որ գովազդն ուղղված էր կոնկրետ մարզերի վրա։ Այդ պատճառով թիրախավորումը ցանցերում կարող էր ավելի մեծ ազդեցություն ունենալ, այն դեպքում, երբ հեռուստատեսությամբ գովազդը գնում է բլոկներով, և շատ մարդիկ չեն կարողանում նստել և նայել դրանք` ընտրության հարցում կողմնորոշվելու համար», – ասաց նա։

Դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ–ի  հրապարակած նախնական արդյունքներով, 7–րդ գումարման ԱԺ է անցնում «Իմ քայլը» դաշինքը (70,43%), ԲՀԿ–ն (8,27%) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (6,37%)։

Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը (4,7%) և ՀՅԴ–ն (3,89%) չկարողացան հաղթահարել անցողիկ 5%–անոց շեմը։ Ընտրություններին մասնակցած մնացած 6 քաղաքական ուժերը հավաքեցին ընտրողների ձայների առնվազն 2%–ը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ