437.67
4.35
404.35
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանը թույլ չի տա որևէ մեկին հարձակվել Հայաստանի վրա. Վիտալի Նաումկին

16:41
11 Մարտի 2017

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը թույլ չի տա, որ որևէ մեկը հարձակվի Հայաստանի վրա, շաբաթ լրագրողներին ասաց Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վիտալի Նաումկինը՝ մեկնաբանելով հայ հասարակության դժգոհությունը՝ կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ:

«Սա շատ սուր հարց է, որն անհասկանալի է մեր հայ ընկերների համր: Սակայն մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանի ռազմավարական գիծը կայանում է այս տարածաշրջանում գտնվող բոլոր պետությունների հետ ընկերական հարաբերություններ պահպանելու մեջ», - նշեց Նաումկինը Երևանում ընթացող «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստից հետո կայացած լրագրողների հետ զրույցում: 

Նրա խոսքով, լիովին բացառված է, որ Ռուսաստանը ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել Հայաստանին:

«Շուկայում այսօր կարելի է ցանկացած զինամթերք գնել: Այո, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցություն կա, սակայն այն զսպող գործոն է, որպեսզի զենքը չկիրառվի ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ էլ Հայաստանի դեմ», - ասաց Նաումկինը։

Նա հիշեցրեց, որ բոլոր բոլոր պետություններն էլ ազատ քաղաքականություն են վարում զենքի շուկայում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարական հարաբերություններ ունեն այն գործընկերների հետ, որոնց աջակցում են:

«Որևէ մեկը չի կարող այսօր հերքել, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության և էներգակիրների մատակարարն է: Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնաս հասցվի, որ որևէ մեկը հարձակվի Հայաստանի վրա: Ով էլ հարձակվի ՀՀ վրա, Ռուսաստանը կպաշտպանի նրան»,- ասաց Նաումկինը:

Նրա կարծիքով, դա անմիջապես անիրական է դարձնում մնացած ամեն ինչ:

«Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, արդյոք Ռուսաստանը չէ՞ր, որ հանդես եկավ որպես 1994 թ.-ի զինադադարի նախաձեռնող, Ռուսատանը չէ՞, որ փաստացիորեն Միսնկի խմբի շարժիչն է: Մենք հետարքրքված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի և որպեսզի չլինի ոչ մի սադրանք, որը կկարողանա նորից բոցավառել պատերազմի կայծը», - ընդգծեց Նաումկինը:

«Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստը, որն անցկացվում է «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության մեջ» թեմայով, տեղի է ունենում շաբաթ Երևանում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր