530.62
7.19
475.87
+33
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը նշել է կուտակայինի մասով որոշում ընդունելու պատճառները

15:15
13 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը ստիպված է գնալ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, որպեսզի Հայաստանին հեռու պահի ցնցումներից, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարությունը երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ինչպես նաև հաստատեց որոշումը, որը վերաբերում է պարտադիր բաղադրիչում պետական մասնաբաժնի ավելացմանը (5%–ից մինչև 7,5%)։ Սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մտնում հուլիսի 1–ից։

«Մենք ընդունել ենք այս որոշումը, որպեսզի առանց ցնցումների հասկանաք այս համակարգի էությունը, արդյոք այն համապատասխանու՞մ է Սահմանադրությանը, թե՞ ոչ և նրա հետագա ճակատագիրը։ Եթե որոշվի, որ այս համակարգը հակասահմանադրական է, ավելի վաղ վճարված բոլոր գումարներն ամբողջությամբ հետ կվերադարձվեն քաղաքացիներին։ Իսկ եթե սահմանվի, որ համակարգը կարող է գործարկվել և հուսալի է, ապա մենք կաշխատենք դրա կատարելագործման ուղղությամբ։ Հենց այդ պատճառով կարծում եմ, որ մենք ընդունել ենք որոշում, որը բխում է մեր հետաքրքրություններից, քանի որ այս գործընթացի դադարեցումը կարող է բացասաբար ազդել Հայաստանի հեղինակության և վիճակի վրա», – ասաց Փաշինյանը` Facebook–յան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նրա խոսքով, կառավարությունն ուներ ընտրության երեք տարբեր` թողնել համակարգն այն տեսքով, որով այն եղել է, հետաձգել կամ փոխել ու ընդունել։

«Առաջին տարբերակի դեպքում մենք կարող էինք ոչինչ չձեռնարկել, և համակարգը կսկսեր գործել այն դրույթներով, տեմպերով, ինչ նախկինում։ Դա մեզ համար անընդունելի տարբերակ էր, քանի որ նոր կառավարությունը պետք է ինչ–որ բան ձեռնարկեր` քաղաքացիների վիճակը թեթևացնելու համար», – նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, համակարգի կիրառումը հետաձգելու որոշումը թվում էր պարզ է, սակայն այն պարունակում է սոցիալական անարդարություն։ 

Загружается новость ... "Лево"

«Եթե մենք 1 տարով հետաձգում ենք 80 հազար քաղաքացիների համար, ապա անարդար ենք վարվում մնացած 207 հազար քաղաքացիներրի հետ, ովքեր արդեն վճարում են կուտակային կենսաթոշակ։ Այս տարբերակի դեպքում կարող է կոնֆլիկտ ծագել նաև կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ, որոնցից շատերը Եվրոպայի և աշխարհի հայտնի ու հեղինակավոր կազմակերպություններից են։ Եթե մենք խաղի ժամանակ փոխենք կանոնները, ապա այս լուրը շատ արագ կտարածվի աշխարհում, և Հայաստանին կնայեն որպես տնտեսապես ոչ հուսալի գործընկերոջ», – ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ընտրված տարբերակն առավել օպտիմալ է, քանի որ թույլ է տալիս 207 հազար քաղաքացիներին վերադարձնել մոտ 5 հազարական դրամ։ 

«Այս համակարգում հակասահմանադրական ոչինչ չկա։ Սակայն եթե կան Սահմանադրական դատարանի նախկին վճիռներն այն մասին, որ այս համակարգը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա մենք կիրականացնենք վերլուծություն և կպարզենք պատճառները, թե ինչու այդ վճիռներն ավելի վաղ հաշվի չեն առնվել։ Այս ամենում չկա ոչ մի ողբերգություն։ Բոլոր վճարված միջոցները գտնվում են քաղաքացիների անձնական հաշիվներում։ Կառավարությունն արդեն ստիպված է գնալ նոր համակարգի կիրառման, որպեսզի Հայաստանին հեռու պահի ցնցումներից», – նշեց նա։

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ համակարգի պարտադիր բաղադրիչն ընդունվել է ` միայն ելնելով քաղաքացիների շահերից։ 

«Այն ներառվել է, որպեսզի քաղաքացին չգայթակղվի և հաշվից չհանի այդ գումարը ամենօրյա տարբեր ծախսերի համար` նման կերպ թողնելով ինքն իրեն առանց կենսաթոշակային խնայողությունների», – նշեց նա։

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014 թ.–ի հունվարի 1–ից և գործում է 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները ՀՀ սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելուց հետո պարտադիր բաղադրիչը գործում է միայն բյուջետային աշխատողների համար։ Մնացած քաղաքացիների համար օրենսդրական կարգով նախատեսվում էր ավելի վաղ կատարված կենսաթոշակային վճարների վերադարձ։

ՀՀ ԱԺ–ն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետի երկարաձգում մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
15 Օգոստոսի 2019
Security Dream ՍՊԸ–ի հիմնադիրը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը
Դատարանը բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրին կալանավորելու միջնորդությունը
18:46
15 Օգոստոսի 2019
Ողբերգությունից` մեկ քայլ. 39–ամյա կնոջ ինքնասպանությունը հաջողվեց կանխել
Գրեթե երկու ժամ առաջ մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն կատարել։
18:03
15 Օգոստոսի 2019
Instagram գեղեցկության մրցույթ` Հայաստանում. առաջին անգամ կանցկացվի Miss Virtual World մրցույթը
Հայաստանը դարձել է 19 երկրներից մեկը, որտեղ մեկնարկել է Instagram գեղեցկության մրցույթը։
16:12
15 Օգոստոսի 2019
Վրաստանում կսահմանափակվի հայկական կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը
ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը:
15:45
15 Օգոստոսի 2019
ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են վարչապետի երկու գլխավոր խորհրդականներն ու օգնականը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել իր երկու գլխավոր խորհրդականներին և օգնականին աշխատանքից ազատելու մասին:
13:52
15 Օգոստոսի 2019
Security Dream-ի գործով կան նոր դերակատարներ. որոշում է կայացվել նրանց ձերբակալման մասին
Security Dream-ի գործով կան նոր դերակատարներ. որոշում է կայացվել նրանց ձերբակալման մասին:
12:47
15 Օգոստոսի 2019
Երևանում անցկացվում է բողոքի ակցիա Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ կազմակերպվել է բողոքի ակցիա Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ։
10:37
15 Օգոստոսի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
08:00
15 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի` օգոստոսի 14–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 14–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:56
14 Օգոստոսի 2019
Հայ զինծառայողը վիրավորում է ստացել հակառակորդի գնդակոծման հետևանքով
Այս մասին հայտնեց Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
20:47
14 Օգոստոսի 2019
Երևանի վարչական շրջաններից մեկի բնակիչները 10 ժամ ջուր չեն ունենա
Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեներում օգոստոսի 15–ին ջրամատակարարումը կդադարեցվի։
18:05
14 Օգոստոսի 2019
Բաքվի փախստականները բնակարաններ կստանան Երևանում
Հայաստանի կառավարությունը մտադիր է վերջնականորեն լուծել 1988-1992 թ.-ներին Ադրբեջանից բռնի տեղահանած փախստականների բնակարանային հարցը: