ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինանը հրապարակել է 2018 թ.-ի տվյալներով Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշը:
«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս», - գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:
Նա խոստովանել է, որ ինչ-որ պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը:
Ըստ պետբյուջեի, գնաճը Հայաստանում 2018 թ.-ի համար նախատեսված է 4% մակարդակում (±1,5%):-0-