551.46
7.55
485.91
+16
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հրաժեշտ տվեց կառավարության 3 անդամներին

11:48
10 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հրաժեշտ տվեց 3 նախարարներին։

«Այսօր տեղի է ունենալու նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը, և մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և, հետևաբար, նրանք հետագայում աշխատելու են խորհրդարանում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց կառավարությունում համատեղ սշխատանքի համար։

Загружается новость ... "Лево"

«Քանի որ կառավարության անդամները գնում են ԱԺ, այդ պատճառով էլ կառավարության այսօրվա նիստի օրակարգը տխուր է ու թեթև», – կատակեց վարչապետի պաշտոնակատարը։

Միրզոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատարին և կառավարության անդամներին իր և գործընկերների անունից «հիանալի համագործակցության» համար։

Նա նաև նշեց, որ տխրելու առիթ չկա, քանի որ նրանք անցնում են շատ պատասխանատու և կարևոր աշխատանքի խորհրդարանում։

7-րդ գումարման Ազգային ժոողովի պատգամավորներին մանդատները հանձնելու է Հայաստանի ամենատարեց ընտրողներից Բավական Փիլոյանը, ով 103 տարեկան է։

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանդիսավոր հանձնվելու են այսօր` հունվարի 10-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու հունվարի 14-ին: Այն վարելու է տարիքով ամենամեծ պատգամավոր Կնյազ Հասանովը: 7–րդ գումարման ԱԺ–ում ներկայացված են «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն։ Խորհրդարանը բաղկացած կլինի 132 պատգամավորից։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:54
21 Մարտի 2019
Նոր տոն Հայաստանում. կնշվի Քաղաքացու օրը
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխություններին:
13:22
21 Մարտի 2019
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի լրացումների երկրորդ արձանագրության վավերացմանը։
13:14
21 Մարտի 2019
Դոմոդեդովո օդանավակայանի ճարտարապետը` Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավար
Նիստի ընթացքում Վերմիշյանը նշեց, որ մինչև 1991 թ.-ը զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
10:45
21 Մարտի 2019
Արևոտ և տաք. գարունը վերադառնում է Հայաստան
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
21 Մարտի 2019
Չորեքշաբթի` մարտի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մարտի 20–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
18:40
20 Մարտի 2019
Ամերիաբանկն առաջարկում է Visa PaySticker` անկանխիկ վճարումների համար
Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել  Visa PaySticker-ից:
18:11
20 Մարտի 2019
Նշվել է Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտի ռիսկի ամենատարածված գործոնը
Հայաստանում 2018 թվականին արձանագրվել է սրտամկանի սուր ինֆարկտի ռիսկի գործոնների փոփոխություն։
16:42
20 Մարտի 2019
Հայաստանն առաջին անգամ թեկնածու է առաջադրել ԱՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում (ՖՈՏՈ)
ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ թեկնածու է ներկայացրել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար:
16:36
20 Մարտի 2019
Դատին սպասելիս. Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեական գործի նախաքննությունը։
16:18
20 Մարտի 2019
Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել (ՖՈՏՈ)
Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել Հակոբ Ճաղարյանին վարչապետի խորհրդական նշանակելու մասին:
15:33
20 Մարտի 2019
Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են կալանավորման ժամկետը երկարացնելու դատարանի որոշումը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկվել է դատարանի որոշումը:
12:37
20 Մարտի 2019
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է: