438.97
4.35
404.36
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հիմնավորել է նախարարությունների թվի կրճատումը. ավելի շատ արդյունավետություն և ավելի բարձր աշխատավարձեր (ՎԻԴԵՈ)

22:39
18 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրվա ընթացքում կատարել է երկրորդ փորձը` Facebook–յան էջի ուղիղ եթերով քաղաքացիների հետ շփվելու համար։ 

«Սա երկրորդ փորձն է, հուսամ` հաջող է։ Առավոտյան պարզվեց, որ փչացել է միկրոֆոնը։ Ուզում եմ այսօր խոսել կառավարության կառուցվածքի քննարկումների և այն պատճառների մասին, որոնք դրդել են մեզ մտածել վերակառուցվածքայնացման մասին։ Մենք արդեն ասել ենք, որ նախարարությունների կառուցվածքը պետք է փոխվի, իսկ դրանց թիվը պետք է կրճատվի», – ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ նախարարությունների թվի կրճատման ամենակարևոր պատճառը կառավարության վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի նվազումն է։ 

««Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը բիզնես ընթացակարգերի դյուրացումն էր։ Եթե մենք ունենք շատ նախարարություններ և շատ մարդիկ, դա նշանակում է, որ դրանք պետք է ինչ–որ բանով զբաղվեն, նրանք ունեն լիազորություններ։ Հակառակ դեպքում նրանց գոյությունը կդառնա անիմաստ», – ասաց Փաշինյանը։ 

Նրա խոսքով, որքան շատ են լիազորությունները, այնքան ավելի բարձր են կոռուպցիոն ռիսկերը։ Պետական կառավարման համակարգում առկա ընթացակարգերը պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և հասցվեն նվազագույնի։

«Ըստ միջազգային չափորոշիչների, պետական կառավարման համակարգում ընդունված է 9–11 աշխատակցի համար ունենալ մեկ ղեկավար, իսկ մեզ մոտ այդ հարաբերակցությունը մոտավորապես մեկը երեքի է։ Մեզ մոտ նախարարություններում գործում են բաժիններ, որտեղ կան պետեր և տեղակալներ, բայց չկան աշխատակիցներ», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, կրճատումները կանդրադառնան առաջին հերթին ղեկավար կազմին, կնվազի փոխնախարարների թիվը։

«Խնդիրն այն է, որ օպտիմալացման գործընթացի կարևորագույն խնդիրը պատշաճ աշխատավարձերի ապահովումն է պետական հատվածի աշխատակիցների համար։ Եթե մենք ունենք 18 հազար աշխատակից և ցանկանում ենք բարձրացնել բոլորի աշխատավարձերը, ապա պետք է օգտագործենք հսկայական կապիտալը` իմանալով, որ չունենք նման թվով աշխատակիցների կարիք», – նշեց ՀՀ վարչապետը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ