+22
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը և դրանք բերել պատշաճ մակարդակի

20:15
17 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից:

Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այնտեղ առկա թերի ենթակառուցվածքներին, ոչ պատշաճ աղբահանության կազմակերպմանը, միասնական ափի բացակայությանը, ապօրինի շինությունների առկայությանը, մատուցվող ծառայությունների որակին և առկա գների անհամապատասախանությանը, հանրային լողափերի կազմակերպման մակարդակին:

Նշված խնդիրների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և գաղափարներով, որոնք կարող են նպաստել Սևանա լճում զբոսաշրջության խթանմանը, այստեղ զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, ձմեռային տուրիզմի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը:

Կարևորվել է նաև Սևանա լճի տարածքների գոտիավորումը, մաստեր պլանի մշակումը: Առաջարկվել է տարածքների բարեկարգման առաջին փուլում դիտարկել ճեմուղու կառուցման հնարավորությունը, ինչն արժանացել է վարչապետի հավանությանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն ունեն համակարգային խնդիրներ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարել է հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ համապատասխան գերատեսչությունների հետ ևս մեկ անգամ կազմակերպել քննարկում և զեկուցել դրանց արդյունքների մասին: 

Ամփոփելով, վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության խնդիրը: 

«Այդ տարածքում աղբահանության հարցը մեծագույն խնդիր է ու այնպես չէ, որ դա անլուծելի է: Պարզ է, որ Սևան համայնքը և ազգային պարկն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու պարագայում այդ խնդիրը կլուծեն: Այսինքն, մարդկանց վիզուալ հանգիստը նույնպես պետք է ապահովել: Հաջորդ կարևորագույն խնդիրը հետևյալն է. հատ առ հատ պետք է նայել վարձակալության պայմանագրերը, այնտեղ կան մարդիկ, որոնք մեզ ու ձեզ հայտնի պատճառներով կարողացել են կնքել պայմանագրեր ծիծաղելի գներով, հեկտարների համար կոպեկներ են վճարում: Պետք է գտնել իրավական հիմքը, վերանայել պայմանագրերը, բոլորը հասցնել պատշաճ մակարդակի և կիրառել սկզբունք: Տարածքների վարձակալությունն ազգային պարկի համար պետք է դառնա եկամտի լուրջ աղբյուր: Այնտեղ կան բազմաթիրվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ես ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որպեսզի տրամադրի բոլոր վարձակալների, այդ թվում՝ այդ տարածքում հայտնված առանձնատների և օրենքի ու իրավունքի հետ դրանց հարաբերությունների մասին տեղեկանք: Պետք է հասկանալ նաև այդ առանձնատների ճակատագիրը, դրանցից մի մասով, իհարկե, իրավապահները կզբաղվեն, բայց այստեղ հիմնականում վարձավճարների պատշաճ մակարդակի հավաքագրման հարցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:44
19 Սեպտեմբերի 2019
Boeing–ի ներկայացուցիչները Փաշինյանի հետ քննարկել են հնարավոր գործունեությունը Հայաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին։
18:55
19 Սեպտեմբերի 2019
Ջհանգիրյանի արդարացումն իրավական պետության լավ օրինակ է. վարչապետի խոսնակ
Նրա խոսքով, դա կարող է լավ օրինակ դառնալ նախկին պաշտոնյաների համար
18:16
19 Սեպտեմբերի 2019
Նախագահը հրամանագրեր ստորագրեց ԱԱԾ և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման վերաբերյալ
Հայաստանի նախագահ Արմեն սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր է ստորագրել
17:35
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվի աննախադեպ ռազմական հավաք
Հայաստանում կանցկացվի իր մասշտաբներով աննախադեպ ռազմական հավաք:
16:28
19 Սեպտեմբերի 2019
Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետին. մամուլի խոսնակ
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
15:20
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում քննարկվում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկը. վարչապետի խոսնակ
Հայաստանում քննարկվում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկը:
14:59
19 Սեպտեմբերի 2019
ԱԺ-ին կեղծ մեդալներ են մատակարարվել. մեկ մարդ ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով
Ըստ հայկական ԶԼՄ-ների, նա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:
13:10
19 Սեպտեմբերի 2019
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը
ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
12:53
19 Սեպտեմբերի 2019
Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ` պահանջելով տրամադրել փոխհատուցում
Նրանք ակցիա են իրականացնում` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում:
11:15
19 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետը նշանակել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ
ՀՀ վարչապետը նշանակել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:
10:45
19 Սեպտեմբերի 2019
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը կշարունակվի. պաշտոններից կազատվեն մի շարք նախարարներ և ոչ միայն. ԶԼՄ
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը կշարունակվի. պաշտոններից կազատվեն մի շարք նախարարներ և ոչ միայն:
10:30
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` 9-11 աստիճանով
Աշունը, կարծես, ամրապնդում է իր դիրքերը. ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով: