ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինանը հինգշաբթի Ճամբարակում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ հաջողությունը հնարավոր է միայն համախմբման դեպքում:
«Մենք ձգտում ենք այնպիսի փոփոխություներ կատարել, որոնք թույլ կտան մարդկանց իրենց աշխատանքի շնորհիվ ապահովել սեփական ընտանիքների բարեկեցությունը: Մեր հաջողության գաղտնիքն այն է, որ երբ մենք համախմբվում ենք ընտանիքով, մարզով, քաղաքով և ազգով և աշխատում ենք հանուն միասնական նպատակի, մենք հաջողության ենք հասնում«, - հայտարարեց Փաշինյանը:
Միաժամանակ նա նշեց, որ առաջիկա 5 տարվա ընթացքում հիմնական խնդիրներից է լինելու Հայաստանում աղքատությունն արմատախիլ անելը:
Загружается новость ... "Лево"
«Մեզ համար խայտառակություն է այն փաստը, որ մեր երկրում այսքան շատ աղքատներ կան, և մենք պետք է քայլ առ քայլ լուծենք այս խնդիրը: Սակայն այստեղ հարկավոր են ոչ միայն պետության ջանքերը, այլև մեզնից յուրաքանչուրի մշտական աշխատանքը: Մենք պետք է միասնական ուժերով լուծենք այս խնդիրը և կանենք դա», - հայտարարեց Փաշինանը:
Ըստ վերջին տվյալների, աղքատության մակարդակը Հայաստանում 2016 թ.-ի տվյալներով կազմել է 29,4%, ինչը 0,4 տոկոսային կետով ավելի պակաս է, քան 2015 թ.-ին: Ընդ որում չափազանց աղքատների մասնաբաժինը Հայաստանում կազմել է 9.8%, իսկ ծայրահեղ աղքատների` 1,8%:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ:
Ըստ ԿԸՀ–ի, ընտրութթյուններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–