535.1
7.57
476.41
+31
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. պետք է սկսվեն 2019 թ.–ի պետբյուջեի նախագծման բավականին ծանր և պատասխանատու աշխատանքները

20:03
15 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր`մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն և նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին՝ ընդգծելով, որ իր` վարչապետ նշանակման օրը Վարդան Արամյանի և Ատոմ Ջանջուղազյանի կողմից իրեն ներկայացված պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և աշխատավարձերի ճիշտ ժամկետներում վճարման մասին տեղեկատվությունն ամենահաճելին և կարևորն էր, քանի որ փաստում էր, որ համակարգը շարունակում է իր աշխատանքը՝ անկախ ներքաղաքական իրավիճակի առանձնահատկություններից:

Загружается новость ... "Лево"
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ատոմ Ջանջուղազյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ կարևոր դերակատարում ունենալով նախարարության կայացման և զարգացման գործում:

«Տվյալ դեպքում նախարարի նշանակման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունը, որի հիմքում համակարգի կայունության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող, արդեն մեկնարկած բարեփոխումների ընթացքի ապահովումն է: Մենք առաջիկայում խնդիր ունենք պատշաճ կերպով ներկայացնել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև պետք է սկսվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծման բավականին ծանր և պատասխանատու աշխատանքները: Ես համոզված եմ, որ պարոն Ջանջուղազյանը կկարողանա պատշաճ մակարդակով իրականացնել այդ ամենը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ հաջողություն մաղթելով նախկին նախարար Վարդան Արամյանին և ընդգծելով նրա կատարած կարևոր դերը ՀՀ պետական ֆինանսների կառավարման գործում:

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատանքի խոսքերի համար, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Արամյանը պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական կարողություններով աջակցել նախարարությանը առաջիկա ծրագրերի իրականացման գործում և վստահեցրել, որ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ ՀՀ ֆինանսների նախարարության թիմը կշարունակի իր աշխատանքը նույն ջանասիրությամբ և նվիրումով:

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ֆինանսների նախարարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և շեշտել, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բոլոր ծրագրերը կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՀՀ ՖՆ-ն կանի հնարավորը ՀՀ տնտեսական կայունության ապահովման և զարգացման համար:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:24
19 Հուլիսի 2019
Ավելի շոգ կլինի. Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա 37–ամյա ռեկորդին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
19 Հուլիսի 2019
Հինգշաբթի` հուլիսի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 18–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:49
18 Հուլիսի 2019
Վանեցյանը կազմակերպված սադրանք է անվանել Իջևանի միջադեպը
Նախօրեին Իջւանում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 13 անձ:
16:48
18 Հուլիսի 2019
Հայաստանը 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի խնդիրների լուծման նպատակով
Հայաստանը եվրոպացի գործընկերներից 5 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա Սևանի մաքրման աշխատանքների նպատակով:
16:46
18 Հուլիսի 2019
Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ
Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով:
16:41
18 Հուլիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 39–ամյա մայրը և նրա 17–ամյա դուստրը հայտնաբերվել են
Հուլիսի 16–ից որպես անհետ կորած որոնվող 39–ամյա մայրը և նրա 17–ամյա դուստրը հայտնաբերվել են։
16:06
18 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին նոր ծառայություն է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն
15:33
18 Հուլիսի 2019
Բախումներ Իջևանում. կառավարությունը որոշում է, թե ինչ անել և ով է մեղավոր (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ մեկնաբանել է նախօրեին Իջևանում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները:        
14:33
18 Հուլիսի 2019
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը  գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։
13:26
18 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. Երևանում մինչև +40 աստիճան է սպասվում
Շոգ է լինելու. Երևանում մինչև +40 աստիճան է սպասվում:
10:55
18 Հուլիսի 2019
Վրաստանում վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ՀՀ տեղափոխված 14-ամյա տղան սկսել է շնչել ինքնուրյուն, նա վիրահատվել է
Վրաստանում վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ՀՀ տեղափոխված 14-ամյա տղան սկսել է շնչել ինքնուրյուն, նա վիրահատվել է: 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ:
10:15
18 Հուլիսի 2019
ԱԻ նախարարն այցելել է Սևանա լճի լողափեր
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր։