440.41
4.4
402.9
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը

14:56
27 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը` պատասխանելով 2018 թ.–ին հրաժարական գնացող կառավարության մասին հարցին։

Ըստ Սահմանադրական փոփոխությունների` Հայաստանը անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թ.–ի գարնանը, ինչից հետո խորհրդարանի մեծամասնությունը կընտրի պետության նոր ղեկավար և կձևավորի կառավարություն։

«Այսօրվա դրությամբ ես աշխատում եմ և հեռացողի տեսք չունեմ։ Կաշխատեմ այնտեղ, որտեղ ուզում է մեր թիմը։ Եթե նպատակահարմար համարեն, որպեսզի աշխատեմ ՊԵԿ–ի նախագահի պաշտոնում, ապա կշարունակեմ գլխավորել այն, եթե ոչ` կհեռանամ», – ասաց Հարությունյանը։

Միաժամանակ նա նշեց, որ նրա զբաղեցրած պաշտոնը հավերժ չէ` ավելացնելով, որ համաձայնել է գլխավորել գերատեսչությունը, քանի որ այդպես է համարել նախագահի և վարչապետի թիմը։

«Ես թիմի անդամ եմ և պարտավոր եմ լինել այնտեղ, որտեղ նպատակահարմար է համարում թիմը», – ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է սեփական բիզնեսին, ապա, Հարությունյանի խոսքով, նա մինչև 2016 թ.–ի հոկտեմբեր աշխատել է բիզնեսում, իրեն համարում է հաջող գործարար և ունի խնայողություններ։

Միաժամանակ նա հերքել է խոսակցություններն այն մասին, թե գլխավորել է գերատեսչությունը սեփական բիզնեսը հովանավորելու և առաջ տանելու համար։

«Իմ բիզնեսը պատկանում է ընտանիքիս անդամներին, և դա հրապարակային տեղեկատվություն է, և ես անձամբ բավականին հաջողակ եմ եղել և կարիք չեմ ունեցել գլխավորել ՊԵԿ–ի նախագահի պաշտոնը սփական բիզնեսն ապահովելու համար», – ասաց Հարությունյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին