486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի–Արմենիան» պահպանել է անաչառությունը, պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվությունը հայկական մեդիադաշտում
13:51
14 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիան» հայկական մեդիադաշտում պահպանել է անաչառությունը, պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվությունը, ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը գործակալության 10–ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ։

«Տասնամյակը և՛ երկար, և՛ միաժամանակ կարճ ժամանակահատված է լրատվամիջոցի գործունեության համար, սակայն կարծում եմ, որ այս տարիների ընթացքում դուք անցել եք փառապանծ և բարդ ճանապարհ, որը ցույց է տալիս, որ հայկական մեդիադաշտում կան նման անաչառ լրատվամիջոցներ և կոլեկտիվներ, որոնք «չեն տրվում դեղնության հիվանդությանը» և փորձում են պահպանել իրենց պրոֆեսիոնալիզմը», – ասաց Բաբուխանյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ գործակալությունը մեծ ներդրում է կատարել ԵՏՄ–ի գործունեության օբյեկտիվ ներկայացման գործում, ինչը, նրա գնահատմամբ, շատ կարևոր է Հայաստանի համար։

Բաբուխանյանն ընդգծեց, որ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն այն լրատվական աղբյուրն է, որը տրամադրում է հավասարակշիռ և հավաստի տեղեկատվություն` ի տարբերություն հայկական մեդիադաշտի այլ ներկայացուցիչների։

«Կարելի է ասել, որ «Նովոստի–Արմենիան» կայացել է։ Ընթերցողները սիրում են այս լրատվամիջոցը, և մենք ցանկանում ենք ձեզ նորանոր հաջողություններ և բարձունքներ», – ասաց Բաբուխանյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ստեղծվել է 2005 թ.–ի դեկտեմբերի 8–ին։ Իր գործունեության 10 տարվա ընթացքում գործակալությունը կարողացել է ձևավորել իր ոճը, ուրույն տեղ զբաղեցնել մեդիա–տարածքում և ձևավորել ընթերցողների սեփական լսարանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am  և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը,www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը:
11:10
19 Փետրվարի 2017
Հրապարակվել են մանրամասներ Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդում խեղդված 4–ամյա երեխայի մահվան դեպքով
Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդ գետում խեղդված 4-ամյա երեխայի մահվան դեպքն ակնհայտ անտարբերության հետևանք է:
18:14
18 Փետրվարի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը «Երկրապահ» միության անդամներին դիմել է «հոպարներ» բառով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԵԿՄ 11-րդ համագումարում, դիմել է ներկաներին «հոպարներ» բառով:
16:25
18 Փետրվարի 2017
«Օսետրինա կրտսեր» հայազգի օրենքով գողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային դատարանը օրենքով գող  Սերգեյ Ասատրյանին, ով հայտնի է «Օսետրինա կրտսեր» կեղծանունով, դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
15:31
18 Փետրվարի 2017
Հայաստանում կառուցվում է 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային կայան
Հայաստանում կառուցվում է ևս 2 արևային համակարգային կայան:
14:34
18 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ
Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև՝ Արցախյան հակամարտությանը։
13:31
18 Փետրվարի 2017
Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին՝ մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով
Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ձերբակալվել է մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով:
13:27
18 Փետրվարի 2017
Հայաստանը նախատեսում է հյուպատոսություն բացել Իրաքյան Քուրդիստանում
Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է շրջանի մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հնարավորությունը:
11:37
18 Փետրվարի 2017
Սուրենյան. շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը
Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
10:30
18 Փետրվարի 2017
Մեծ քրեական գործ է բացվելու Սեյրան Օհանյանի դեմ
ՀՀ պաշտպանության, նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։
10:00
18 Փետրվարի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:00
17 Փետրվարի 2017
ՀՀ օդանավակայաններում աշխատանքներ են իրականացվում ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին դիմավորելու համար
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին: