486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սաֆարյան. «Նովոստի–Արմենիան» երկրի մեդիադաշտի ծանրակշիռ դերակատարներից է
14:25
14 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիան» երկրի մեդիադաշտի ծանրակշիռ դերակատարներից է, ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։

«Վերջին տասը տարում ես ոչ միայն «Նովոստի–Արմենիայի» հաջողությունների վկան եմ, այլ նաև մասնակիցն այն բոլոր տեղեկատվական հոսքերի, որոնք պատմում են մեր երկրի, հասարակական–քաղաքական կյանքի և միջազգային կապերի ու խնդիրների մասին», – ասաց փորձագետը։

Նրա գնահատմամբ` գործակալությունը բավականին ծանրակշիռ դեր է խաղում Հայաստանի մեդիադաշտում, և նրա կորուստը կարող է դառնալ բավականին լուրջ և անդառնալի ինչպես հայկական ԶԼՄ–ների, այնպես էլ երկրի հասարակական–քաղաքական կյանքի համար։

«Այդ պատճառով ես կարծում եմ, որ մեր բոլոր ընկերները պետք է ուժերի ներածին չափով օգնեն գործակալությանը նորանոր հաջողություններ ձեռք բերելու, գործունեությունը թարմացնելու և նշանակալից նոր բարձունքների հասնելու հարցում։ Այս ամենին պետք է աջակցեն նաև նրանք, ովքեր այս տասը տարվա ընթացքում եղել են «Նովոստի–Արմենիայի» տեղեկատվական հաղթանակների վկան ու մասնակիցը», – ասաց Սաֆարյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։ 

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:42
25 Փետրվարի 2017
Ադրբեջանի տեղեկությունն արցախյան անօդաչուի ոչնչացման վերաբերյալ չհաջողված քարոզչական հնարք է. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել:
15:05
25 Փետրվարի 2017
ԿԸՀ. Հայտնի են ԱԺ ընտրությունների մասնակից ուժերի համարները
Հայտնի են դարձել խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:
12:20
25 Փետրվարի 2017
ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ԵԽ պատգամավորների հանդեպ հետախուզություն հայտարարելու մասին Բաքվի հաղորդագրությունը
Ղարաբաղ այցելելու համար Բաքվի կողմից միջազգային հետախուզման հայտարարված Եվրախորհրդարանի անդամները Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում։
10:44
25 Փետրվարի 2017
Ձերբակալվել է Շիրակում կրկնակի հանցագործությանն ականատես 38–ամյա կինը
Կինը կասկածվում է 2016 թ.-ի հունիսի 17-ին մայր և որդի՝ Սերիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանությանը ականատես լինելու մեջ:
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ: