+22
Եղանակը Երևանում
Հայ
Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով հրամանատարներ են ձերբակալվել
11:20
22 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նորք–Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանից բացի 3 հրամանատար է ձերբակալվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով` նրանցից մեկին արդեն կալանավորել են, նրանք ՊՆ նախկին աշխատակիցներ են, աշխատել են Շիրխանյանի օրոք։

Վահան Շիրխանյանը կալանավորվել է>>

«Սակայն ԱԱԾ–ն դեռ լռում է, շարունակում է ակտիվ, օպերատիվ գործողությունները` ձերբակալություններ, հարցաքննություններ, խուզարկություններ», – հայտնում է օրաթերթը։

Թերթի աղբյուրը նշել է, որ կալանավորվածների թիվն առաջիկայում կաճի, մի քանի հոգու էլ կազատեն։

«Ցուցմունքներում մեղադրյալները հետաքրքիր մանրամասներ են պատմել իրենց ծրագրերի, ֆինանսավորման և «թիկունքի» վերաբերյալ։ Մեղադրյալներից մի քանիսը տեղյակ չեն եղել զենք–զինամթերքի մասին, գործողությունների ամբողջ պլանն իմացել են քչերը, մյուսներին տոգորել են «ազգը, երկիրը փրկելու հայրենասիրական գաղափարներով»», – գրում է «Հրապարակ» օրաթերթը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25–ին տեղեկացրել էր 19 հոգուց բաղկացած զինված հանցախմբի վնասազերծման մասին, որի նպատակն էր կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ հանրապետության տարածքում։

Հանցախմբի անդամների կողմից վարձակալած տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:59
25 Հուլիսի 2017
Սյունիքում կալանավորվել է 9-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվողը
9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին:
14:17
25 Հուլիսի 2017
Երևանի 3 խաչմերուկներում երթևեկության փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
11:15
25 Հուլիսի 2017
Երկրաշարժ է գրանցվել Վայքում
Նախօրեին տեղական ժամանակով ժամը 21:55-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վայոց Ձորում։
08:00
25 Հուլիսի 2017
Երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
21:13
24 Հուլիսի 2017
Հակառակորդը գնդակոծել է Չինարի գյուղը և անչափահասին սպանելու փորձ է կատարել
Հուլիսի 20–ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը։
18:50
24 Հուլիսի 2017
Հայաստանում տղամարդիկ 3 անգամ ավելի են ինքնասպանություն կատարում, քան կանայք. ԱԻՆ
2017 թ–ի առաջին կիսմյանում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք:
17:52
24 Հուլիսի 2017
Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը
Երևանում բացահայտվել է 3 անձի դանակահարությունը,  մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:
17:01
24 Հուլիսի 2017
Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության հարցում որոշակի փոփոխություններ կան
Ապագա երեխայի սեռով պայմանավորված կանխակալ ընտրության  խնդիրը Հայաստանում դեռ արդիական է:
12:33
24 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը մեկնել է արձակուրդ, սակայն կընդհատի այն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
21:52
23 Հուլիսի 2017
19-ամյա կրտսեր սերժանտի դի է հայտնաբերվել` կախված վիճակում
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
22:03
22 Հուլիսի 2017
9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ, 26–ամյա վարորդը ձերբակալվել է։
21:31
22 Հուլիսի 2017
Ադրբեջանը հայկական գյուղ է գնդակոծել. ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերը հայկական գյուղ են գնդակոծել: