481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Նորք-Մարաշում վնասազերծված խումբը թերևս «Հայոց Վահան»-ն է՝ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ
18:18
25 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Նորք-Մարաշում վնասազերծված խումբը թերևս «Հայոց Վահան»-ն է՝ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, գրում է yerkir.am-ը:

Երևանում այսօր, Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության  և ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերված և վնասազերծված խմբավորման վերաբերյալ մանրամասներ իրավապահներն առայժմ չեն հրապարակում։

Հրապարկվել է միայն Արթուր Վարդանյան անուն ազգանունը և  նշվել, որ նրա հետ ձերբակալվել է եւս 9 մարդ, որոնց ինքնությունն առայժմ չի բացահայտվում։

«Նշված հասցեում արված և համացանցում արդեն հրապարակված լուսանկարներից, սակայն, շատ բան կարծես պարզ է դառնում։ Մասնավորապես, 168.am կայքը հրապարկել է լուսանկարներ խմբի վարձած բնակարանից, որոնցից մեկում երևում են երկու առյուծներով նկարազարդված եռագույն բազմաթիվ փոքր դրոշներ։ Այս զինանշանը նույնությամբ համապատասխանում է վերջին մեկ տարում իր շուրջը մեծ աղմուկ բարձրացարած «Հայոց Վահան» կազմակերպության խորհրդանշանին, որով էլ համացանցում հանդես է գալիս հիշյալ կազմակերպությունը։ Միաժամանակ, այն նաև «Հայոց Վահան» կազմակերպության ֆեյբուքյան էջի գլխավոր նկարն է, որտեղ բավականին շատ տեղեկություններ, այդ թվում՝ խմբի անդամների անուններ եւ լուսանկարներ կան հրապարակված, խմբի youtube-յան էջից հրապարակումներ, ինչը գաղտնի եւ զինված խմբավորման պարագայում, համաձայնեք, փոքր ինչ տարօրինակ է եւ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս»,-ասված է հրապարակման մեջ։

Կայքի երզրահանգմամբ, հիշյալ կազմակերպության ղեկավարն Արթուր Վարդանյան անունով, «1981 թվականի սեպտեմբերի 7-ին Երեւանում ծնված եւ երևանյան գրանցում ունեցող անձն է, որը պարբերաբար հանդես էր գալիս համացանցում իբրև Քեսաբի ազատագրմանը մասնակցած «Հայոց Վահան» գնդի հրամանատար։

Դեռ 2015 թվականի փետրվարի 1-ին «Հայոց Վահան» միավորումը youtube-ում տեղադրել էր տեսանյութ, որտեղ մի խումբ դիմակավորված և զինված անձանց ներկայությամբ Արթուր Վարդանյան անունով անձը հայտարարություն էր ընթերցում։ Մյուսների դեմքերը փակ են։ Կից գրության համաձայն, իբր այն նկարհանված է 2014-ին՝ Քեսաբում, թեև անցնող տարիներին Քեսաբի մեր աղբյուրները հերքում էին, որ ազատագրմանը նման խմբակ է մասնակցել։ Ի դեպ, այդ տեսանյութում ևս ներկաների ընդհանուր թիվը 10-ն է»։

Ազգային անվտանգության ծառայության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ:

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:53
29 Մայիսի 2017
ՀԾԿՀ պետի տեղակալ է նշանակվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
17:05
29 Մայիսի 2017
Անչապահասների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում կրճատվել են
2017 թ-ի առաջին 4 ամիսներին Հայաստանում անչափահասների նկատմամբ արձանագրված բռնությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են:
15:39
29 Մայիսի 2017
Հայաստանի առաջին արևային խանութ-ավտոբուսը կշրջի երկրի զբոսաշրջային վայրերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդային «ՊԱԶ» ավտոբուսը հայ գործարարի շնորհիվ  ձևափոխվել է։
15:08
29 Մայիսի 2017
Արցախում զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. ՀՀ ԶՈւ
Ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձիք ենթարկվել են տույժի, եղել են նաև  պաշտոնանկություններ։
13:28
29 Մայիսի 2017
Բավրայի մաքսակետի պետն ու բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին:
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին: