435.14
4.34
401.27
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Նոր Հայաստան» ճակատը դադարեցնում է նստացույցն ու անցնում 24 ժամյա հերթապահության

18:28
11 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը դադարեցնում է է նստացույցն ու անցնում 24 ժամյա հերթապահության Ազատության հրապարակում, ուրբաթ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ճակատի ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այսուհետ ամեն երեկո հրապարակում կկազմակերպվեն ժողովներ, որոնց ընթացքում ակցիայի մասնակիցները կքննարկեն իշխող ռեժիմի դեմ պայքարին ուղղված հետագա քայլերը։ 

Раффи Ованнисян

Նա նաև նշեց, որ դեկտեմբերի 16–ից ճակատը կսկսի այցելել Հայաստանի քաղաքներ, իսկ 18–ին կկազմակերպի մեծ հանրահավաք Երևանում։

«Մենք պայքարելու ենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դաշտում, պայքարը կշարունակվի մինչև հաղթական ավարտը, քանի որ հայ ժողովուրդը դեկտեմբերի 6–ին ասել է «ոչ», և այդ մասին գիտեն բոլորը», – հայտարարեց Հովհաննիսյանը։

«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը դեկտեմբերի 1–ից Ազատության հրապարակում կազմակերպում է կանոնավոր ակցիաներ` բողոքելով սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնցով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

Սահմանադրական փոփոխությունների համահանրապետական հանրաքվեն անցկացվել է դեկտեմբերի 6–ին։ ԿԸՀ–ի տվյալներով` փոփոխություններին կողմ է քվեարկել 825 851 մարդ, դեմ` 421 600–ը։ Քվեարկությանը մասնակցել է 1 303 466 ընտրող։

митинг, акция протеста, фронт "Нет"

Հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր շարժումը հայտարարեց բազմաթիվ ընտրակեղծիքների մասին և այժմ պահանջում է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները,  ինչպես նաև նշանակել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

Նախօրեին երեկոյան հանրահավաքի ակտիվիստները փորձել են վրան տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները կանխել են նրանց գործողությունները, ինչին հաջորդել է քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը
13:27
19 Մարտի 2024
ՎՏԲ–Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի սպասարկումը, սահմանափակումները կգործեն POS տերմինալներում և ՀՀ այլ բանկերի բանկոմատներում
Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս
12:46
19 Մարտի 2024
Փաշինյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասով Ադրբեջանի պահանջի մասին. պետք է պատերազմ թույլ չտանք (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ որոշել են գնալ այս հատվածներում Հայաստանի սահմանի ճշգրտման ու դա անում են ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար
12:14
19 Մարտի 2024
Հայաստանին մեկ այլ ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև և ձյուն
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում
10:38
19 Մարտի 2024
Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:25
19 Մարտի 2024
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր
14:00
18 Մարտի 2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին
11:36
18 Մարտի 2024
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում․ սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում
11:24
18 Մարտի 2024
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10% cashback
Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ