ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «թավշյա» հեղափոխության նոր ճյուղի մասին։
Загружается новость ... "Лево"
«Այսօր մեր փողոցային պայքարի ամենահզոր օրն է, ամենահզոր: Վաղը ժամը 8։15 կոչ եմ անում կրկին վերադառնալ Երևանի փողոցներ տոտալ արգելափակման համար», – ասաց նա ու հավելեց, որ պետք է արգելափակվեն ոչ միայն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցները, այլև մետրոպոլիտենի կայարանները։
Փաշինյանը կոչ արեց բողոքի ցույցերին միանալ նաև բեռնատարերի վարորդներին և բեռնատարերով արգելափակել մասնավորապես Կոմիտասի պողոտան։
Նա տեղեկացրեց, որ ուրբաթ երեկոյան կրկին հանրահավաք կանցկացվի Հանրապետության հրապարակում։
Այս պահին ցուցարարները երթով անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով։–0–