ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, հայտարարել է, որ չի պատրաստվում լքել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:
Թերթը կշարունակի քննադատել բոլորին, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե դրա համար հիմքեր լինեն։
«Առաջին հերթին ես լրագրող եմ, և մեր թերթն ու ընդհանրապես մամուլը ցանկացած իշխանության ամենակարևոր հսկող օղակն է», - ասել է նա «Ազատություն» ռադիոկայանին տված առցանց ասուլիսի ժամանակ։
Հակոբյանը երաշխավորում է, որ թերթը բաց կլինի բոլորի համար:
«Մենք կարող ենք խոսել 2-3 ամիս հետո, քանի որ հիմա դեռ պահպանվում է հեղափոխական դրությունը», - ասաց նա` պատասխանելով հարցին, թե կունենա՞, արդյոք, «Հայկական Ժամանակ» օրաթերթը կառավարամետ ուղղվածություն:-0-