527.46
7.22
475.92
+28
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)

10:30
20 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)։ 

  • «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։

  • Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով, անցումն առայժմ փորձնական է և կիրառվում է շատ քաղաքներում։ Այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ մեկնաբանել է Իջևանում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները: Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատման դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը: ՔԿ–ի հաղորդմամբ, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 13 անձ:  

  • Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Եզրափակիչ հաշվետվություն են ներկայացրել Երևան այցելած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները, որոնք մասնավորապես նշել են, որ հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

  • Ուրբաթ լույս գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա–Երևան չվերթը կատարող օդանավի թռիչքուղի մտնելու ժամանակ օդանավի անձնակազմն ազդանշան է տվել օդաչուի սրահում ծխի առկայության մասին։ Օդանավը դադարեցրել է թռիչքը, ուղևորները տարհանվել են, ինչի ժամանակ տուժել է ութ մարդ։ Ընդհանուր առմամբ, բժշկական օգնության կարիք են ունեցել օդանավի 8 ուղևորներ, այդ թվում` մեկ երեխա: Նրանցից 6-ին բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում, երկուսը հոսպիտալացվել է, որոնցից մեկին տուն են ուղարկել: Միջադեպից տուժած ուղևորներից մեկը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Օդանավում գտնվել է 173 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2019
«Մակարով», թմրանյութեր, հաշիվպարզոցի. Երևանում ոստիկանները զինված բախում են կանխել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին 13 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, նրանց մոտ հայտնաբերվել է զենք–զինամթերք։
20:32
16 Օգոստոսի 2019
Հայաստանում Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել քննիչին. հարուցվել է քրեական գործ
Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել ՊԵԿ–ի պաշտոնյային։
17:56
16 Օգոստոսի 2019
Փաշինյանը հանձնարարել է լրամշակել օրենսդրությունը որդեգրման ոլորտում
Երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել ուրբաթ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
17:08
16 Օգոստոսի 2019
Դատարանը սահմանել է «Security Dream» ՍՊԸ–ի հաշվապահների խափանման միջոցը
Հայաստանի դատարանը սահմանել է «Security Dream» ընկերության երկու հաշվապահների նկատմամբ խափանման միջոցները փաստաթղթերի կեղծման և խարդախության քրեական գործի շրջանակում:
16:55
16 Օգոստոսի 2019
ՀՀ և ՌԴ օմբուդսմենները քննարկում են աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հարցերը
Մոսկվայում ուրբաթ կայացել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հանդիպումն իր ռուս գործընկեր Տատյանա Մոսկալսկայայի հետ։
16:31
16 Օգոստոսի 2019
«Ռուս շահագործողների» մասին հոդվածը պատվիրված է. «ԳեոՊրոՄայնինգ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված լրատվամիջոցներին։
14:25
16 Օգոստոսի 2019
«Վարչապետն է Ձեր զբոսավարը». Հայաստանը բարձրացնում է երկրի զբոսաշրջային գրավչությունը (ՖՈՏՈ)
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։
11:46
16 Օգոստոսի 2019
Հայաստանում ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է (ՖՈՏՈ)
«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո», - գրել է նախարարը։
11:04
16 Օգոստոսի 2019
5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է». օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կբարձրանա
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
10:34
16 Օգոստոսի 2019
Հայտնի է Փաշինյանի գլխավոր խորհրդականի գործից ազատելու պատճառը
Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները:
08:00
16 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:03
15 Օգոստոսի 2019
Երևանում 59–ամյա տղամարդու տան բակում կանեփի թփեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանի տներից մեկի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել։