535.62
7.44
480.03
+18
Եղանակը Երևանում
Հայ

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ

13:31
21 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Իրավապահ մարմիների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք, հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։ 

ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ: 

Загружается новость ... "Лево"

«Ապահովագրական միջնորդ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եղել են «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ նախկին աշխատակիցներ, ինչպես նաև ընկերության հետ առնչություն ունեցող այլ անձինք, որոնք փաստացի ապահովագրական միջնորդային գործունեություն չեն ծավալել, սակայն վերջիններիս անվամբ, որպես ապահովագրական պոլիսների կնքման համար հասանելիք միջնորդավճարներ, «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ի կողմից փոխանցվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Արդյունքում, որպես միջնորդավճար փոխանցված գումարները «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ի կողմից ներառվել են 2016-2017 թվականների հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկների ծախսային հոդվածի մեջ, նշված գումարների չափով նվազեցվել է հարկվող շահույթը, ինչի հետևանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն ՀՀ դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
21 Մայիսի 2019
Երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:39
20 Մայիսի 2019
Գլխավոր դատախազությունը տեղեկացված չէ Քոչարյանի գործով վարույթը կասեցնելու մասին
Այս մասին իր Facebook–ում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի ԶԼՄ–ների հետ կապերի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
20:41
20 Մայիսի 2019
Արցախի նախագահը հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության հետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է անցկացնում Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության հետ։
20:19
20 Մայիսի 2019
«Հայկական ժամանակ»–ը գրում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործերի վարույթի կասեցման և ՍԴ–ին փոխանցման մասին
Տեղեկությունը «Հայկական ժամանակ» թերթին հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
20:05
20 Մայիսի 2019
Բակո Սահակյանը բացատրեց, թե ինչու է երաշխավորել Քոչարյանի համար
Շաբաթ օրը դատավոր Գրիգորյանը, դիտարկելով Քոչարյանի խափանման միջոցի կիրառման հիմնավոր լինելու հարցը, որոշեց ազատ արձակել նախկին նախագահին:
18:29
20 Մայիսի 2019
ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով:
17:10
20 Մայիսի 2019
«Սասնա Ծռեր» կուսակցությունը պատրաստ է աջակցել վարչապետին
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել:
16:47
20 Մայիսի 2019
Հայաստանին պատճառվել է 80 մլն դրամի վնաս ընդերքի օգտագործման ոլորտում ապօրինությունների հետևանքով
Մի շարք ապօրինություններ են բացահայտվել Սյունիքում ընդերքի օգտագործման ոլորտում։
15:47
20 Մայիսի 2019
ՀՅԴ-ն հանրահավաք կանցկացնի
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրավիրում է մասնակցելու հանրահավաքի։
15:42
20 Մայիսի 2019
Դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելու ժամանակ կատարված հանցագործության մասին հաղորդումները կուղարկվեն Դատախազություն
Գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։
15:19
20 Մայիսի 2019
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակելու համար:
14:57
20 Մայիսի 2019
«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ
«Լուսավոր Հայաստանը» ցանկանում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: