536.6
7.56
476.68
+23
Եղանակը Երևանում
Հայ

Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել է

13:50
25 Հունվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Զանգվածային լրատվամիջոցների 2016թ. ապրիլի 4-ի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2008-2016թթ. ընթացքում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում 2016թ. ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործը, հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Մամուլում հրապարակված ընկերությունների, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հետ համագործակցած մյուս կազմակերպությունների աշխատակիցների ցուցմունքներով և նախաքննության ընթացքում կատարված քննչական այլ գործողությունների արդյունքում չի հիմնավորվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող որևէ կազմակերպության գործունեությանն ապօրինի մասնակցելու հանգամանքը:

Հաշվի առնելով, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Միհրան Պողոսյանը կառավարել է Պանամայի Հանրապետությունում գրանցված «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» ընկերությունների շվեյցարական LCT BANK (Suise) SA բանկում ունեցած հաշիվները, քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան քննչական գործողություններ կատարել նաև վերոհիշյալ երկրներում, ինչը կարող էր իրականացվել միայն տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված իրավական օգնության մասին պայմանագրի շրջանակներում:

Թեև Հայաստանի Հանրապետությունը Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության հետ նման պայմանագիր չի կնքել, այնուամենայնիվ, քննության շահերից ելնելով, նախաքննության լրիվությունն ապահովելու նպատակով, ակնկալելով վերոհիշյալ պետությունների իրավապահ մարմինների բարի կամք դրսևորելու հնարավորությունը, քրեական գործով կազմվել են իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ, որոնք ուղարկվել են Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ իրավասու մարմիններին:

Շվեյցարիայի Համադաշնությունից գրություն է ստացվել այն մասին, որ միջնորդությունը չեն կարող բավարարել, իսկ Պանամայի Հանրապետությունից շուրջ ութ ամիս տևած նախաքննության ընթացքում որևէ պատասխան չի ստացվել:

Նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել այն հանգամանքը, որ պաշտոնատար անձ հանդիսացող Միհրան Պողոսյանը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, արտոնություններ և առավելություններ է տվել հրապարակումներում նշված կազմակերպություններին կամ որևէ այլ ձևով հովանավորել այդ ընկերություններին, որպիսի հանգամանքները ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի պարտադիր հատկանիշներ են, ուստի 23.01.2017թ. որոշում է կայացվել Մ.Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:16
15 Հուլիսի 2019
«Սիրուն աղջի՞կ», թե՞ ծեր, ճաղատ և փորով. ինչպիսին պետք է լինի նոր Հայաստանի պաշտոնյան ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի
Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև պատգամավորի այն արտահայտությանը, որը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակությունում։
17:28
15 Հուլիսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում:
17:04
15 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ զինծառայողը բուժում ստանալուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս
Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
16:16
15 Հուլիսի 2019
ՃՈ ուժեղացված ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին ճանապարհային ոստիկանության ծառայությանն ուղղաթիռ է ներգրավվել, որից հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ։
15:55
15 Հուլիսի 2019
Երկու լոուքոսթեր ավիաընկերություններ ցանկանում են մուտք գործել հայկական շուկա
Ryanair–ն ու Wizz Air–ը նախատեսում են դուրս գալ հայկական շուկա:
15:53
15 Հուլիսի 2019
Հայաստանում սպասվում է «օդի փողի» վերացում և ավիատոմսերի գնի նվազում
Հայաստանում կարող է վերանալ «օդի փողը», ավիատոմսերի գները կնվազեն:
15:12
15 Հուլիսի 2019
Հայաստանն աշխարհի ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում է
Հայաստանը ներառվել է բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների ցանկում։
11:59
15 Հուլիսի 2019
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։
10:25
15 Հուլիսի 2019
Նախարար. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ
Լավ լուր Արայիկ Հարությունյանից. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ։
12:25
14 Հուլիսի 2019
Շոգ է լինելու. օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
17:02
13 Հուլիսի 2019
Բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարել են ավելի քան 4 ժամ (ՎԻԴԵՈ)
Ավարտվել են հուլիսի 13-ին Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի մարման աշխատանքները
12:59
13 Հուլիսի 2019
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները (ՎԻԴԵՈ)
Մոտ 3,5 մլն դրամ է յուրացրել. բացահայտվել են Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: