ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական լուրջ խնդիր ունի, այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Առավոտի» փոխանցմամբ` լրագրողները հետաքրքրվել են, արդյոք առաջին նախագանի առողջականն այնքան վատ է եղել, որ դրա համար որդու հարսանիքը հետաձգվել է:
«Նա պատասխանեց. «Ես հարսանիքի մասին ոչինչ չգիտեմ, կարող եմ ասել, որ այո, Տեր-Պետրոսյանը վատառողջ է: Պրոբլեմը լուրջ է, բայց բուժելի: Համապատասխան բժիշկն էլ գտնված է, վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի»: Հարցին՝ քաղցկե՞ղ ունի՝ Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ չի կարող ասուլիսում խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի ախտորոշման մասին՝ ոչ հաստատելով, ոչ հերքելով տեղեկությունը»,-գրում է թերթը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական խնդիրների հետ կապված մեկնել է Միացյալ Նահանգներ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում